ՃՈ աշխատակիցը չհամարձակվեց օրինախախտ դատախազին ու նրա վարորդին տուգանել (լուսանկարներ)

Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բազմաթիվ անգամ հայտնել է, որ չի հանդուրժելու դատախազության համակարգի պաշտոնյաների լկտիություններն ու օրինախախտումները՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:

Դատախազը բազմաթիվ անգամներ հայտնել է նաև, որ օրենքի հանդեպ հարգանքն ու պաշտպանությունը պետք է սկսվի դատախազությունից:

Լսելով Ա. Հովսեփյանին՝ կարելի է հասկանալ, որ օրենք հարգել ասելով՝ գլխավոր դատախազը նկատի է ունեցել նաև, որ իր ղեկավարած կառույցի աշխատակիցները պետք է հարգեն նաև Ճանապարհային երթևեկության կանոնները. չերթևեկեն կարմիր լույսի տակ, կապեն ամրագոտիները, վարելիս չխոսեն բջջային հեռախոսով, համարանիշներն էլ ընթեռնելի լինեն:

Մարտի 28-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում լուսանկարների շարք է արել, թե ինչպես են խորհրդային իր դարն ապրած «Վոլգայի» վարորդն ու ուղևորը երթևեկում առանց ամրագոտին կապելու, իսկ ճանապարհային ոստիկանն էլ արձանագրություն գրելու փոխարեն «բարի ճանապարհ» է մաղթել օրինախախտ վարորդին ու ուղևորին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան սպասարկում է Արարատի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանին, ով այդ պահին նստած է եղել վարորդի կողքին:

Տեսնելով, որ լուսանկարվում է ավտոմեքենան, վարորդը, լուսամուտի ապակին փակելով, հեռացել է:

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031