Բաժիններ՝

Վրաերթ-վթար՝ Երևանում. վրաերթի ենթարկվածի հագից կոշիկները թռել են

Այսօր՝ ապրիլի 1-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում «ՎԱԶ 21-08» մակնիշի՝ 24 LU 273 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ 33-ամյա Սևակ Շահինյանը Բագրատունյաց փողոցում՝ թիվ 86 դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ Ս. Շահինյանը նկատել է հետիոտնին և արգելակել է ավտոմեքենան, նրա հետևից Երևան քաղաքի բնակիչ 43-ամյա Արթուր Հովհաննիսյանը, վարելով «BMW» մակնիշի՝ 05 LL 010 համարանիշի ավտոմեքենան, բախվել է «08»-ի հետնամասին:

«08»-ի և «BMW» -ի վարորդները փախուստի չեն դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածի հագից երկու կոշիկները շպրտվել են ոտքերից:
Վրաեթրի ենթարկվածը մոտ 30-35 տարեկան տղամարդ է:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում հանձնարարականով վարորդները տեղափոխվում են բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը, իսկ ավտոմեքենաները տեղափոխվելու են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը փողոցն անցնում էր չթույլատրելի հատվածով:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930