
Կանայք ղեկին. Երևանում բախվել են Mitsubishi-ն և BMW-ն, կին վարորդները հիվանդանոցում են (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան քաղաքում: Ժամը 14:00-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ զիվորական հոսպիտալի հարևանությամբ, բախվել են 42-ամյա Քրիստինա Սագրատովայի վարած Mitsubishi մակնիշի 91 RM 999 և 31-ամյա Մարիամ Ղուկասյանի վարած BMW մակնիշի 27 ՕԼ 372 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ բախման արդյունքում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանն ու գովազդային վահանակին և հայտնվել մթերային խանութի մուտքի մոտ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում հանձնարարականով, ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի