
ՃՏՊ Նորատուս գյուղի մոտակայքում` մահվան ելքով

Ապրիլի 1-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղեկացվել են «1-03» ծառայության աշխատակիցները:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 65 ST 762 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 1-03 ծառայության աշխատակիցները` վարորդ` 1982 թ. ծնված Էդգար Աղաբաբյանին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այնուհետև` Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է: