Ինչպես հաղորդում է BBC-ն, Հնդկաստանի Ասամ նահանգի իշխանությունները հայտարարում են, որ աղետի հետևանքով կարող են տուժել ավելի քան 1 մլն մարդիկ, շատերը ստիպված են լքել իրենց տները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այրվել է «ՀԷՑ» ՓԲԸ-ին պատկանող «Գազել» մակնիշի 685 ԼՍ 64 պետհամարանիշով ավտոմեքենայի ցուցիչների վահանակը:
Հիշեցնենք, որ 168.am-ի թղթակիցը երեկ՝ դեպքի օրը, այդ մասին տեղեկատվությունը պատրաստելիս փորձել էր մանրամասներ ստանալ պաշտպանության նախարարությունից, սակայն ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անհասանելի էր:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.30-ին, Աբովյան փողոցի թիվ 41/2 հասցեի դիմաց, թիվ 38 երթուղու միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 62-ամյա ուղևորուհին միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Աշտարակի խճուղում` Վահագն Թաղամասի մոտակայքում այսօր` սեպտեմբերի 25-ին, ժամը 00.03-ի սահմաններում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի 55 ՕԼ 775 պետհամարանիշով եւ «ԿԱՄԱԶ» մակնիշի 357 ԼԼ 17 պետհամարանիշով բեռնատարը: Բախման հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդ` 31-ամյա Արտակ Թադեւոսյանը տեղում մահացել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
«Այդ հիվանդությունը կարող է ունենալ ինֆեկցիոն, տոքսիկական կամ ալերգիկ բնույթ: Մենք դեռ չենք կարող ասել՝ ինչն է դարձել Պավել Սերգեևիչի մոտ նման հիվանդության սկզբնապատճառը: Այս մասին կարող ենք խոսել միայն անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններից հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի վրա գտնվող գինու-կոնյակի գործարանի մուտքի մոտ վրաերթի է ենթարկվել 1949 թ. ծնված Սևակ Սերոբյանը, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հիվանդանոցում կտրականապես հրաժարվել են տեղեկություն տրամադրել Գրաչովի ինքնազգացողության մասին: Տարբերակներ են հնչում, որ նրա մոտ ախտորոշել են հիպերտոնիկ կրիզի գլխուղեղային դրսևորումներ, կամ որ նա ուղեղի կաթված է տարել, կամ թունավորվել է սնկերից:
Գրաչովը հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 12-ին եւ գտնվել էր վերակենդանացման բաժանմունքում:
Ըստ ոստիկանության` անկարգությունները կարող են հրահրած լինել մահմեդական բանտարկյալները, որոնք բողոքում են համացանցում հայտնված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ: Ըստ այլ վարկածի` բանտարկյալները բողոքում են նեղ խցիկներում առկա պայմանների դեմ:
Ինչպես 168.am-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորությունում, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Չեխիայում մեթիլ սպիրտից առաջին թունավորումները արձանագրվել են երկու շաբաթ առաջ: Չեխիայի Առողջապահության նախարարությունը երկրի ողջ տարածքում ամբողջովին արգելել է ալկոհոլային այն խմիչքների վաճառքը, որոնց սպիրտայնությունը բարձր է 20 աստիճանից:
«Ուղղաթիռը մարդասիրական օգնություն է տեղափոխել Հարավային Օսիա: Նավիգացիոն համակարգի խափանման հետևանքով այն հարկադիր վայրէջք է կատարել Ցխինվալից ոչ հեռու` Վրաստանի տարածքում: Սխալը գիտակցելով՝ օդաչուներն արագ վերադարձել են Օսիա»,- հայտարարել են ՌԴ ԱԻՆ-ից:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.02, մարվել՝ 12.06-ին: Այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարերը և ջերմամեկուսիչ շերտը (10 քմ):
Այսօր հերթական երկրաշարժն է գրանցվել Իրանի հուսիսարևմտյան հատվածում, Հայաստանի Կապան քաղաքից ոչ շատ հեռու: Երկրաշարժի ուժգնությունը եղել է 4.1 մագնիտուդ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Կոլորադո նահանգում` խցիկում առկա ծխի պատճառով:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 21-ին ժամը 10.00-ի սահմաններում 7 հոգուց բաղկացած արշավախումբը Արագածոտնի մարզի Արագած գյուղից շարժվել է դեպի Արագած լեռան գագաթ և ժամը 19.00-ի սահմաններում՝ բարձրացել հյուսիսային գագաթ: Վերադարձի ճանապարհին արշավախումբը մոլորվել է:
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք-Ադամյան փողոցում այրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շենքի տանիքը: Հրդեհի բարդության «բիս 1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը: Հնարավոր է պատանդների թիվը ավելի շատ լինի,- տեղեկացնում է BBC-ի -աղբյուրը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.27-ին, մարվել՝ 17.38-ին: Նախնական տվյալներով այրվել է 300 քմ տանիք:
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, թե Արշակունյաց պողոտայում հայտնաբերված նռնակը ժանգոտած է, սակայն վրայի օղակը բացակայում է, այսինքն այն կարող է պայթել: ԱԻՆ-ից սպասում են, որ ՊՆ-ից սակրավորները կժամանեն և նռնակը տանելով ապահով վայր՝ կոչնչացներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան վարչության փրկարար ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԱԾ, ՀՀ Ոստիկանության և ՊՆ համապատասխան մարմինները:
Նախնական տվյալներով ռումբը տեղադրված է եղել կայանած մոտոցիկլետի վրա: Վիրավորների թվում կան մոտ 30 քաղաքացիական անձինք եւ 12 ոստիկան: Ավելի քան 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է «Թխայ Ռաթ» թերթը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Իրավիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: