Մեկ կամ երկու ծառ կտրելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 50.000 դրամով, իսկ պոչերի դեպքում՝ մուծվում է, ենթադրենք 10 անգամ շատ: Սա անհամեմատելի բան է:
Դիմում ներկայացրել են Մանուկ Համլետի Մանուկյանը, Գաբրիել Ցոլակի Պողոսյանը, ինչպես նաև Գագիկ Անդրանիկի Շաբոյանը: Մրցույթն անցկացվելու է նոյեմբերի 23-ին:
Եթե Կառավարությունում պահանջ էր դրել, որ արգելոցը պիտի դառնա արգելավայր, պիտի պատերազմ սկսվեր:
«Այնտեղ լինելու է լուրջ տուրիզմ, լուրջ հյուրանոցներ, ինչ-ոչ շինություններ, ինչը մեզ համար բացարձակ անընդունելի է»:
Հեռուստատեսությամբ ցույց տվեցին մի մարդու, որը երևի կշռում էր մոտավորապես 45 կգ, և այդ մարդն իր զինամթերքով կարող էր արջի դեմ դուրս գալ, սպանել և´ բեզոարյան այծին, և´ արջ:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հ. 293-Ն հրամանով՝ հաստատվել է «Թռչկան ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը:
Մենք համոզված ենք, որ նման տեսարանների կարող ենք ականատես լինել նաև Հայաստանի այլ վայրերում, որտեղ գետերի վրա արդեն իսկ կառուցված են փոքր ՀԷԿ-եր և շահագործվում են այս ձևով:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը նշված հիմարացնող պատասխանը գնահատում է որպես Երևանի քաղաքապետարանի կողմից անգործության ցուցաբերում, որի հետևանքներից մեկն էլ Խանջյան 20 շենքի փլուզումն էր:
Խոսրվի անտառ գնալու ճանապարհին բախում է տեղի ունեցել Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների միջև:
Ապօրինի հատված ծառերն արձանագրվել և հանձնվել են պարկի աշխատակիցներին, իսկ բենզասղոցն առգրավված է: Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում ասված է.
Բնապահպանները համացանցյան էջերում ՀՀ բնապահպանության նախարարությանը` ի դեմս նրա ղեկավար անձնակազմի, պատասխանատվության կանչելու ստորագրահավաք են անցկացնում:
Այսօր կառավարությունն հավանության է արժանացրել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» օրենքի նախագիծն ու մի քանի այլ նախագծեր։
«Գեգամետ պլյուս» ընկերությունը մտադիր է Սևանա լճի ափին մոտիկ, մոտ 120 հա տարածքում բաց եղանակով շահագործել Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրը:
«Էկոլուր» հասարակական կազմակերպությունը կմիանա բնապահպանության նախարարին և նրա աշխատակազմին քրեական պատասխանատվության կանչելու հայտարարությանը, երբ ունենա համապատասխան իրավական հիմքեր:
«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքերով՝ Սարի թաղի բնակիչները ոչ լսել են լսումների մասին, ոչ էլ մասնակցել են դրանց. «Նախագծում գրված է, որ ոչ մի ազդեցություն շրջակա միջավայրի վրա չի լինի»:
ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել (չեղյալ է համարվել) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2012 թվականի օգոստոսի 23-ի թիվ ԲՓ 70 դրական փորձագիտական եզրակացությունը:
«Փրկենք Թեղուտը», «Թռչկան», «Խոսրովի արգելոց», «Ջերմուկը հանք չի դառնա» քաղացիական նախաձեռնությունները պահանջում են քրեական գործ հարուցել այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ում մեղքով տուժել է բնությունը: Ներկայացնում ենք նախաձեռնությունների հայտարարությունն ամբողջությամբ:
Այս հարցուպատասխանն այնքան էլ հետաքրքիր չէր լինի, եթե այս 2 հէկ-երն էլ չպատկանեին «Ժառանգություն» խմբակցության դե յուրե անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին: Չնայած կա տեսակետ, որ Քոքոբելյանը «Խաչաղբյուր 2»-ը վաճառել է, նախապես իմանալով, որ դրա կառուցումը կարող է արգելվել, և այն կարող է ապամոնտաժվել:
Հանքը զբաղեցնում է 4.7 հա տարածք, իսկ լցակույտերի տարածքը ավտոճանապարհների հետ միասին 5.6հա է: Տեղամասը կապված է N 1 գաջի գործարանի հետ շուրջ 2.0 կմ երկրարությամբ ասֆալտապատ ճանապարհով, որը անցնում է Երևան քաղաքի փողոցներով:
Փաստորեն, արգելոցի տարածքում Կարմիր գրքում գրանցված կենդանիների սպանդը կատարվել է հենց այս անձնավորությունների՝ արգելոցի տնօրենի ժ/պ Թամազյանի և Կաքավաբերդի տեղամասի պետի պաշտոնավարման ժամանակ, այն պետի, ով նաև փաստացի տնտեսական գործունեություն է ծավալում արգելոցի տվյալ տեղամասում: Կաքավաբերդի տեղամասում ներկայումս առկա է հսկայական հնձված արտեր, մեղվապահության համար նախատեսված հնարավորություն և տեղադրված փեթակներ, ընտանի կենդանիներ, որոնք արածում են տվյալ տեղամասում:
«Մեզ ավելի շատ հետաքրքրում է`ո՞վ պետք է լինի նոր նախարարը, որովհետև չենք տեսնում նախարարի այլ թեկնածու: Այնտեղ պետք է այնպիսի մարդ լինի, որ այդ նախարարությունը նորմալ աշխատի: Այդ նախարարն իր միսիայով պետք է ընդդիմադիր լինի: Մենք գիտենք, որ քաղաքական ճնշումը միշտ կա, այդ պատճառով կարծում ենք, որ նախարարն անպայման անկուսակցական պետք է լինի, որպեսզի քաղաքական ճնշման չենթարկվի»:
Ըստ նրանց պատմածի՝ դեպքի վայրից որոշ իրեր և հետքեր արդեն վերացված են եղել, բայց այնուամենայնիվ, իրենց օգնությամբ քննչական խմբին հաջողվել է դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել և առգրավվել բեզոարյանի այծի գլուխը, կենդանու ներքին օրգան, ծառի կոտրված ճյուղեր և որոշ իրեր, տարածքը տեսանկարահանվել է և կազմվել համապատասխան արձանագրություն: Առգրավված իրերը նախաքննություն իրականացնող քննչական խմբի կողմից ներկայացվելու են փորձաքննության:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին, կապված «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ…
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել Խոսրովի անտառում շարունակվող ապօրինությունների կապակցությամբ: Բնապահպանները նաև փաստեր են հավաքել իրենց նկատածը ավելի առարկայական ցույց տալու համար: Հայտարարության մեջ մասնավորապես գրված է.
Հայաստանի իրական առաջընթացը և երկրի տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծումը կախված է բնությանը չվնասող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մեր փոխհամաձայնեցված ջանքերից:
Երբ մասնակիցներն արդեն ավարտել են մաքրման աշխատանքներն ու վերադառնում էին, հնավայրին է մոտենում մի մեքենա և մաքրած տարածք է նետում պարկերով գործարանային աղբը: Երիտասարդների կոչերին՝ չաղտոտելու մեր պատմամշակութային վայրը, աղտոտողներ չեն արձագանքել և շտապ հեռացել են վայրից: Թափված պաստառներից կարելի էր գուշակել, որ աղբը պատկանում է «Էլնոր» ընկերությանը
Այս դեպքի առիթով նրանք դիմել են ոստիկանություն, գրել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում, և պատրաստակամ են ցանկալի արդյունքի հասնելու համար շարունակել պայքարը ծառահատումների դեմ։
Ուրախալի փաստ է այն, որ բակերում շաբաթօրյակի աշխատանքներին միացել են նաև բնակիչները:
Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի փոխանցմամբ` օրեր առաջ իրենք ստացել են ՀՀ նախագահին ուղղված բաց նամակի պատասխանը: