Սևանը ջրամբար չէ: Մենք բազմիցս արդեն ասել ենք, սակայն ջրային ռեսուրսների կառավարման հարցերով զբաղվող պետական այրերը դժվարանում են դա հասկանալ և Սևանա լճի ջրային ռեժիմը վերածել են ջրամբարային ռեժիմի. մեկ բարձրացնում են, մեկ՝ իջեցնում: Իսկ լճում ընդհանրապես ջրային ռեժիմի տատանումներն իրենց բացասական հետևանքներն են ունենում ամբողջ էկոհամակարգի վրա. դրանք կարող են նաև սեյսմիկ վտանգ առաջացնել երկրում: Պետք է հասկանալ, ի վերջո, որ Սևանա լիճը կենդանի օրգանիզմ է, որտեղ պիտի հավասարակշռություն հաստատվի, և դա ինչ-որ տնտեսական նպատակով կատարվող քայլ չէ: Այս ամենի հիմքում ընկած է անպատասխանատվությունը:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տեղեկատվության, հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում եղել է նորմայից բարձր 1-2 աստիճանով:
Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին ակտիվների ծավալը ընկացիկ տարվա երկրորդ եռամսյակի վերջին կազմել է 1 միլիարդ 784 միլիոն 5 հազար դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկանքից։
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21–25.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.55 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում վստահեցրել է, որ հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր ապօրինի հորերը փակվեն և բնապահպանության նախարարին հանձնարարել է տարեվերջին հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքի մասին:
2014 թվականի ջրառը 170 մլն-ի փոխարեն սահմանվեց 245 մլն խորանարդ մետր:
Տնտեսական գոտում նախարարը հանդիպել է հարևան գյուղերի մի քանի գյուղացիների ու համայնքապետերի հետ, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները, շնորհակալություն հայտնել ազգային պարկի ստեղծմանն աջակցելու, պահպանվող տարածքների հանդեպ ցուցաբերվող հոգատարության և զգուշության համար:
Երևանի բնակիչ, 48-ամյա Լ.Խաչատրյանը, ով ներկայացել է Երևանի պետական համալսարանի դասախոս, քաղաքացիներից խոշոր գումարներ է հափշտակել՝ դասախոսներին հատկացվելիք համալսարանական շենքում հերթագրվելու ու բնակարան տրամադրելու պատարվակով:
Քննարկմանը ներկա Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանին դուր չեն եկել ֆիլմի քննադատությունները կառավարության հասցեին
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես տնտեսական, գիտակրթական և մշակութային բնագավառներում:
Էկոլուր-ի փոխանցմամբ՝ անձրեւներից Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասում գտնվող ստորգետնյա լքված հանքի դեղին ջրերը լցվում են փողոց: Մուտքի մետաղական դարպասը չկա, երեխաները խաղում են մուտքի դիմաց՝ երբեմն անցնելով բաց մուտքից ներս: Այս ահազանգը հունիսի 13-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցած «Կապան քաղաքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2015թ. ծրագրի» հանրային լսման ժամանակ հնչեցրել է Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել բնական պաշարների օգտագործմանը և բնապահպանական պահանջների ապահովման խնդիրներին առնչվող խորհրդակցություն:
«Մենք պետք է հոգատար ու չափազանց ուշադիր լինենք հայրենի բնության արժեքների և ռազմավարական նշանակության ջրային պաշարների նկատմամբ: Միևնույն ժամանակ պետք է կարողանանք սթափ գնահատել իրավիճակը` իրականությունը, առկա խնդիրները տարանջատելով շրջանառվող մտավախություններից և անհանգստություններից: Սա է պատճառը, որ այսօր հավաքվել ենք քննարկելու և պատասխան տալու բոլորիս հուզող հարցերին»: ՀԿ-ների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել, որ նախարարն արձագանքել է իրենց մտահոգություններին, կազմակերպել հանդիպումը և ներկայացրել իրենց մտահոգությունը:
Պարզ ասեմ. եթե հետազոտությունները ցույց տային, որ գոյություն ունի նման վտանգ, ծրագիրը երբեք չէր կարողանա միջազգային ֆինանսավորում ստանալ: Այդպիսին են միջազգային չափանիշները ժամանակակից հանքարդյունաբերության ոլորտում: Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք բոլոր մտահոգությունները եւ բաց ենք շահառուներին անհանգստացնող հարցերի շուրջ հետագա քննարկումների համար
Տեսչության գործունեության արդյունքներով՝ 2011թ. արձանագրվել են թվով՝ 1197, 2012թ.` 872, իսկ 2013թ. նոյեմբերի 1-ի դրությամբ` 565 խախտումներ, ընդամենը` 560.7 մլն դրամ տուգանքի գումարով, բայց ՀՀ պետական բյուջե մուտք է եղել այդ գումարի միայն մոտ 51 %-ը:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը զբաղեցնում է 23.1 հազար հա տարածք, որի պահպանությունն իրականացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը:
Նշանակվել են տուգանքներ 2.33 մլն. ՀՀ դրամի չափով: Արագ արձագանքման խնբի հայտնաբերած բնապահպանական օրենսդության խախտման ևս չորս դեպքի համար սահմանվել է 250.0 հազ.դր.վարչական տուգանք և հաշվարկվել 202.0 հազ. դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:
Այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց «S.O.S. Սևան» նախաձեռնությունը կազմակերպել էր բողոքի ակցիա` ընդդեմ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերի հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու» օրենքի նախագծի:
Պետք է ուսումնասիրվի յուրաքանչյուր ձկնաբուծարան, պետք է տեսնել՝ ի՞նչ կարելի է անել, որ ջուրը ռացիոնալ օգտագործվի: Եթե հնարավոր չլինի որևէ բան անել, ուրեմն դրանք պետք է փակել: Բայց մեծամասամբ հնարավոր է պահել, պարզապես ներդրումներ և վերահսկողություն է անհրաժեշտ:
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցող «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. Հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովից առաջ մի խումբ ակտիվիստներ պաստառները ձեռքներին հավաքվել էին հյուրանոցի դիմաց
Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված երկու գործով երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գ․Կոստանյանին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Կառավարության այսօր ընդունված որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում նախատեսված հակահեղեղային առաջնահերթ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար հատկացվել է մոտ 51 մլն դրամ:
Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի շուրջ անցկացնում է խորհրդարանական լսումներ:
Հայաստանի էկոլոգիական հասարակությունը ահազանգում է՝ Սևանը մահացու վտանգի տակ է: Պատճառը Սևանա լճից օրենքով սահմանված առավելագույն չափաքանակից ավելի՝ լրացուցիչ 70 միլիոն խմ ջրի բացթողումների և 5 տարի ժամկետով Սևանը ձկնաբուծարանի վերածելու իշխանության ծրագրերն են:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.33-ին, մարվել՝ 12.48-ին: Այրվել է տանիքից մոտ 4 քմ հատված:
«Մենք ունենք ՀՀ նախագահի կոնկրետ հանձնարարությունը, անմիջական ղեկավարությունը և աջակցությունը, որ Սևանա լիճը հիվանդ է, պետք է բուժել, որ Սևանա լիճը իր ռեսուրսներով մեզ օգնել է, եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը»:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տեղեկատվության, 2013թ. ընդհանուր առմամբ տաք տարի է եղել: Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է 6.10C, որը նորմայից (5.50C) բարձր է 0.6 աստիճանով: Տեղումների տարեկան քանակը կազմել է 547.3 մմ, որը նորմայից (592 մմ) ցածր է 7.6%-ով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
«Սևանից ջրառի հետ կապված խնդիրները բազամաթիվ են: Արդյոք մենք պատրա՞ստ ենք, ունե՞նք բավարար գիտելիքներ, փորձ և կամք, որպեսզի կարողանանք այդքան ռեսուրսն արդյունավետ օգտագործել: Պետք է համոզված լինել՝ այն ջուրը, որն օգտագործվում է Սևանից ոռոգան համար, մաքսիմալ արդյունավետ է օգտագործվո՞ւմ, արդյոք կորուստները հիմնավորվա՞ծ են…