«Գաջեգործ» ՓԲԸ-ն պատրաստվում են բաց հանք շահագործել Սարի թաղում

Հանքարդյունաբերողները պատրաստվում են բաց հանք շահագործել Երևանում: Խոսքը Սարի թաղի գիպսատար կավերի հանքավայրի հարավ-արևելյան տեղամասի բաց եղանակով շահագործման մասին է: Հանքավայրը շահագործելու է «Գաջեգործ» ՓԲԸ-ն:

Հանքը զբաղեցնում է 4.7 հա տարածք, իսկ լցակույտերի տարածքը ավտոճանապարհների հետ միասին 5.6հա է: Տեղամասը կապված է N 1 գաջի գործարանի հետ շուրջ 2.0 կմ երկրարությամբ ասֆալտապատ ճանապարհով, որը անցնում է Երևան քաղաքի փողոցներով:

Տեղամասը գտնվում է սեյսմիկ անկայուն գոտում, որտեղ երկրաշարժերի ուժգնությունը հասնում է 9 բալի:

Նախագծում նշված մոտակա բնակավայրերն են Ջրվեժ, Ողջաբերդ և Շոռաղբյուր գյուղերը, որոնք գտնվում են տեղամասից 2-ից 6 կմ հեռավորության վրա, իսկ Սարի թաղը, որի վրա անմիջականորեն ազդելու է հանքը, նախագծում նշված չէ:

«Գաջեգործ» ՓԲԸ-ն վարձակալել է բացհանքի եւ լցակույտերի համար նախատեսված 10,3 հա տարածքը եւ, վարձակալման պայմանագրի համաձայն, վճարելու է յուրաքանչյուր հեկտարի համար ընդամենը 30 հազար դրամ: Նախագծում նշված չէ` արդյոք այդ գումարը վճարվելու է տարեկան, թե ամասական: Իսկ հանքավայրի ռեկուլտիվացիայի համար անհրաժեշտ ծախսերը, ըստ փաստաթղթի, կազմելու են 269 հազար դրամ 1 հեկտար տարածքի համար:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության կապակցությամբ նախագծում նշված է. «Հանքարդյունահանման աշխատանքների ժամանակ շրջակա միջավայրին լուրջ վնաս չի սպասվում: Աղտոտված օդի զգալի արտանետումները շրջակա միջավայրին մեծ վնաս չեն հասցնում, աղտոտված ջրերի արտահոսքեր չկան, տարածքի բուսական և կենդանական աշխարհին նշանակալի վնաս չի պատճառվում»:

Էկոլուր

Տեսանյութեր

Լրահոս