ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Նախօրեին համացանցում հրապարակվել է լուսանկար, որտեղ հրացանավոր երիտասարդի ձեռքերում գիշատիչ թռչուն է, հաղորդում է EcoNews.am-ը, որը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող լուսանկարներ եւ այլ մանրամասներ։
Իրանից մարտին Հայաստան տեղափոխված երեք կովկասյան ազնվացեղ եղջերուները գտնվում են «Դիլիջան» ազգային պարկում կառուցված դրանց բազմացման համար նախատեսված կենտրոնում:
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ապրիլի 14-ին 36 հա տարածքում 36 հազար ծառ է տնկվել, իսկ ամբողջ ապրիլի ամսվա ընթացքում նախատեսվում է 85 հա-ի վրա 85 հազար ծառ տնկել:
ՀՀ դատախազության կողմից հրապարակված՝ «Ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնեական հանցագործությունների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամի վնաս» վերտառությամբ հաղորդագրության մեջ ներկայացված փաստական տվյալների հետ կապված՝ ընթերցողների մոտ հնարավոր թյուրընկալումներից զերծ մնալու համար ՀՀ Բնապահպանության նախարարությունից պարզաբանում են:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 247.75 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Որոշմամբ առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել նախկինում ընդունած որոշման այն ենթակետը, որով թույլատրվում էր որս իրականացնել ինքնաորս գործիքներով
Երևանում տեղումները կսկսվեն ուշ երեկոյան, սկզբում անձրևի տեսքով, իսկ գիշերը անձրևը կվերափխվի թաց ձյան
«Մենք համամիտ ենք, որ փոքր բիզնեսին պետք է մի քիչ ազատություն տալ, որպեսզի նա զարգանա, բայց ինչ վերաբերում է հանքարդյունաբերական հզոր ընկերություններին, հարցը շատ լուրջ է, ու որոշումը ճիշտ չէ: Եվ, ինչպես Սահմանադրությունն է ասում՝ չի խթանի խնդիրների լուծմանը»:
Միջազգային ասպարեզում լրիվ հակառակ գործընթացն է։ Հայաստանն ամեն տեղ մասնակցում է, պատրաստակամ է, ես էլ հիմարաբար աշխարհով մեկ ցույց եմ տալիս Հայաստանի դրական փորձը, թե բուհերում ամբիոններ ենք բացել, գրքեր ենք տպագրում և այլն, բայց նման որոշում կայացվեց։ Հիմա մեզ գրել են` ավելի մանրամասն ներկայացրեք ձեր փորձը, որ մենք երկրներին ցույց տանք, իրենք ընդօրինակեն, բայց պետք է գրեմ` կներեք, կառավարությունը որոշել է, որ էկոլոգիական կրթությունն ավելորդություն է։ Ինձ բացատրեցին, որ էկոլոգիան գիտություն չէ, ընդամենը գաղափարախոսություն է ու բոլորն էլ կարող են զբաղվել դրանով։ Այնպես որ՝ հիասթափությունը շատ մեծ է»:
Օրեր առաջ հայկական լրատվամիջոցները, հղում կատարելով իրանական ու վրացական լրատվամիջոցներին, գրել էին, որ Իրանը մտադրություն ունի չորացող Ուրմիա լճին կենդանություն հաղորդել Հայաստանից ու Վրաստանից բերված ջրով: Իրանցի պատգամավոր Ալի Ալիլուին իրանական մամուլին տված հարցազրույցում ասել էր, թե կողմերը տվյալ հարցի շուրջ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել:
Որքանո՞վ է հավանական այլընտրանքային էներգետիկայի զարգացումը մեր երկրում ու ի՞նչ կտա այն էկոլոգիային: «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ երբ սկսվեց փոքր հէկ-երի զարգացման ծրագիրը, իրենք շատ ուրախացան, որ վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործումը զարգանում է:
Կարգավորումը նպատակ ունի շրջակա միջավայրի նպատակային մշտադիտարկման միջոցով գնահատել բնակչության առողջության վրա միջավայրի բացասական ազդեցության ռիսկերը, անհրաժեշտության դեպքում վերանայել մշտադիտարկման կետերն ու դիտարկումների շրջանակները:
2015-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 15 հեկտարի, 2016-ին՝ 16 հեկտարի անտառապատումը:
Որսված գայլերի համար տրվող պարգևավճարի 100 հազար դրամը փոխարինվել է 123 հազար 346 դրամով:
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող Գեոթիմ ընկերությունը պատասխանում է մարտի 12- ին բաց նամակի տեսքով իրեն ուղղված հարցերին
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի կողմից ավելի քան հինգ տասնամյակ շահագործվող «Նահատակի ձոր» անվամբ պոչամբարը հայտնվել է բնապահպանական աղետի նախաշեմին, իսկ նոր պոչամբարի կառուցման հստակ ժամկետներ դեռևս չեն նախանշվում:
Արարատյան դաշտում այսօր գիշերն օդի ջերմաստիճանը կմոտենա 0-ի, իսկ հողի մակերևույթին հնարավոր է մինչև 1-2 աստիճան ցուրտ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Պարզվեց, որ ածխածնի երկօքսիդի պարունակությունն այդ տարածաշրջանում կազմում է 100 մլն մասնիկների ընդամենը 2%-ը:
Սևանա լճի մակարդակն ամսվա ընթացքում նախ իջել է 3 սմ-ով, այնուհետև բարձրացել 1 սմ-ով և նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել 1 900.14 մ, որը 2013թ. նույն օրվա համեմատ ցածր է 5 սմ-ով
Հունվարի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Առաջիկա ձմռան ընթացքում՝ դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին, օդի ամսական միջին ջերմաստիճանը լինելու է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով:
Դեկտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունը կրկին գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, և ժամանակ առ ժամանակ դադարներով դիտվելու են տեղումներ:
S.O.S ահազանգ Վայոց ձորից. Ազատեկի հանքավայրի հանքահարստացուցիչ ֆաբրիկան մտադիր են կառուցել բազմաթիվ այգիների կողքին:
«Մենք մեր խոստումը կատարեցինք ու 10 աստիճան և ավելի ցրտերը ներ ենք մուծել Հայաստան»,- կատակեց նախարարը:
«Թռչնասերների կենտրոն» հ/կ նախագահ Սիլվա Ադամյանը և Հայաստանում Ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի ավագ գիտաշխատող Կարեն Աղաբաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Արմաշի լճերի չորացման և դրանից բխող հետևանքների մասին:
Հայաստանի Հանրապետության միակ՝ Երևանի կենդանաբանական այգում ցուցադրված կենդանիների թվաքանակը վերջին տարիների կտրվածքով նվազել է։
Առաջիկայում կստեղծվի Սևանա լճի ջրհավաք ավազանի մշտադիտարկումների տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարան, որտեղ կհավաքագրվեն ավազանում իրականացվող բոլոր մշտադիտարկումների արդյունքները:
«Հիմա ջուրը օգտագործում են շատ անփույթ ձևով՝ մեքենա են լվանում, գետերը սարքել են աղբատարներ, իսկ Սևան թափվող բոլոր 28 գետերը ակունքներից սկսվում են որպես խմելու ջուր և լցվում են լիճ, որպես կոյուղի: Միայն Արփա-Սևան ջրանցքն է համեմատաբար մաքուր, որովհետև չի մտնում գյուղեր: Սևանից դուրս եկող Հրազդան գետի վիճակը ևս սարսափելի է: Ջուրը մի օր կնեղանա մեզնից: Վտանգված է ամբողջ Սևանը»: