Այսպես, եթե երեկ՝ մինչև մրցույթը, Արամի հաղթելու հավանականությունը գնահատում էին բոլորից բարձր՝ 2.7 գործակցով, ապա այսօր նրա հաղթանակի գործակիցը 4.3 է։ Այս պահին Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ ֆավորիտն է։
«Երբ հայտնվում ես մի վայրում, որտեղ զգում ես, որ կարող ես առաջ գնալ, հասնել փառքի, բայց մտածում ես` ընտրել հանգիստ, մաքուր ճանապա՞րհը, թե՞ ռիսկի գնալով՝ հասնել փառքի: Ցանկացած երգչուհու մոտ սա կա»:
Սիրելի՛ Արամ, Դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Ինձ թվում է՝ շատ ճիշտ ընտրություն է, որ Հայաստանը Դուք եք ներկայացնելու: Համոզված եմ, որ ի լրումն Հայաստանի ողջ բնակչության, նաև աշխարհասփյուռ հայությունն է հեռուստացույցի առջև ոգևորելու Ձեզ և փոխանցելու իր ջերմությունը։
Իհարկե, մարդ իրեն միշտ բավարարված է զգում, երբ կարողանում է ինչ-որ մեկին օգնության ձեռք մեկնել: Աստվածավախ մարդիկ կարծում են, որ այն, ինչ ունեն, ի վերուստ է տրվում, և պետք է ինչ-որ մաս վերադարձնել` հոգու հանգստության համար: Սփյուռքի մեր հայրենակիցները նաև հնարավորություն են ունենում՝ հարկերի այն մասը, որն իրենք, այսպես թե այնպես, պետք է տան պետությանը, բարեգործություն անել իրենց ցանկությամբ:
«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 6-ին, Դանիայում: Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն իր Not Alone երգով հանդես կգա առաջին համարի ներքո: Երկու կիսաեզրափակիչները հաղթահարած երգերը, ինչպես նաև՝ Դանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի և Իսպանիայի ներկայացուցիչները, մրցույթը կշարունակեն մայիսի 10-ին կայանալիք եզրափակիչում:
«Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն օրերս Comedy Club-ում հյուրընկալվել էր Գարիկ Մարտիրոսյանին, իսկ հիմա նրա Not Alone երգը հայտնվել է Ադրբեջանի iTunes Top 200-ում:
Ջուսը և Ռիչարդը որոշել են առանց ժամանակ կորցնելու նշանվել: Ապրիլի 18-ին մայրաքաղաքի ակումբներից մեկում կկայանա նրանց ոչ ավանդական նշանադրությունը: Իսկ մինչև դա, սիրահարված Ջուսը իրեն զգում է 7-րդ երկնքում, նախապատրաստական աշխատանքներ է տանում` տորթ, ծաղիկներ, զգեստ: Հարսանիքի մասին էլ արդեն մտածում է: Դ
Երեխան երջանիկ է, երբ երջանիկ են ծնողները, երբ ընտանիքում սեր է և փոխադարձ հարգանք:
Երգիչը հանդիպմանը եկել է Save Kessab գրառումով շապիկով:
Նունե Եսայանը շուտով ամուսնուն` դերասան Ավո Խալաթյանին կպարգեւի երկրորդ երեխան: Նունե Եսայանը շուտով ամուսնուն` դերասան Ավո Խալաթյանին կպարգեւի երկրորդ երեխան:
Երգիչ Մարտ Բաբայանը ծննդյան տարեդարձը նշել է մոսկովյան «Альма-матер» ակումբում՝ համերգային ծրագրով: «Ծննդյան տարեդարձ ընկերների շրջապատում» ծրագրի շրջանակում հնչել են ինչպես հեղինակային երգեր, այնպես էլ վաղուց ռուսական եւ արտասահմանյան էստրադայի դասական դարձած հայտնի կոմպոզիցիաներ: Մարտին նվագակցել է մոսկովյան ճանաչված դաշնակահար Ալեքսանդր Լոսեւը:
Աղջիկներս` Լիան և Էլլան, ուսանում են «Վուդբարի» համալսարանում: Ուսումնասիրում են հոգեբանություն և հեռուստատեսային լրագրություն: Իսկ տղաս` Գոռը, ավագ դպրոցում է սովորում և հետաքրքրված է հեռուստատեսությամբ և համակարգչային անիմացիայով:
Արամ MP3-ի «Not alone» երգը շարունակում է «պայթեցնել» «Եվրատեսիլ»-ի Youtube-յան ալիքը: Տեսահոլովակն օրեցօր աննախադեպ ցուցանիշներ է գրանցում:
«Եվրատեսիլ 2014»-ի պաշտոնական կայքն այսօր հրապարակել է մրցույթի առաջին կիսաեզրափակիչի մասնակիցների ելույթների հերթականությունը:
Արամ MP3-ի «Not alone» երգը «Եվրատեսիլ»-ի Youtube-ի պաշտոնական ալիքում մի քանի օրվա ընթացքում ավելի քան 1 մլն դիտում է ունեցել:
Հինգ օրում Արամ MP3-ի Not alone-ը դիտվել է ավելի քան հինգ հարյուր հազար անգամ, ամենաշատը` Եվրատեսիլ 2014-ի մասնակից տեսահոլովակներից: Հոլովակի մեջ դավադրության տեսության սիրահարները հայտնաբերել են ուկրաինական հետք:
«Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի Not Alone երգի հոլովակը «Եվրատեսիլի» YouTube-յան ալիքում դիտումների քանակով առաջին տեղում է։ Այն արդեն դիտել են ավելի քան 452 հազար հոգի։
Շատ կարևոր և սպասված օր բոլորիս համար… Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ եմ զգում ես այս պահին…
Շուրջ երեք տարի առաջ Թուրքիայում, իսկ հետո արդեն Հայաստանում և ողջ Սփյուռքում իր թովիչ ձայնի եւ երգերի շնորհիվ մեծ ճանաչման արժանացած պոլսահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն լույս է ընծայել իր նոր` «Սեր» ձայնասկավառակ-ալբոմը:
Երգիչ Նարեկ Մակարյանը նոր երգ է ներկայացրել: «Քո սիրո համար» հանրահայտ ստեղծագործությունը՝ նոր գործիքավորմամբ և յուրովի կատարմամբ, իմ կարծիքով, լավագույն նվերն էր կանանց տոնի առթիվ»,- նշել է Նարեկը:
«Վիտամին» ակումբի անդամները ֆեյսբուքի իրենց էջում գրառում են կատարել, որով տեղեկացնում են, որ Արամ Mp3-ն և «Վիտամին» ակումբը Եվրատեսիլ 2014-ի շրջանակներում մեկնում են համերգային շրջագայության։
Ամուսինս ոճաբան է. ստեղծում է կոշիկներ, աքսեսուարներ: Ունի իր բրենդը, որը կոչվում է HRS: Ամուսնուս գործն էքսկլյուզիվ աշխատանքներ են, այսինքն՝ երկրորդ նմանը երբեք չի ստեղծում, այդ իսկ պատճառով իր գործի մեջ էլ արվեստ կա… Ավելին, մենք իրար նույնիսկ օգնում ենք:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ արդեն ընտրվել է «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան մասնակցի երգը: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:
Ռուսական ճանաչված երգչուհի Աննա Սեմենովիչն ու երգիչ, կոմպոզիտոր Մարտ Բաբայանը նկարահանել են «Люби» երգի տեսահոլովակը: Երաժշտության հեղինակը Մարտ Բաբայանն է:
Ինձ համար դերասանը և առհասարակ արվեստի մարդն ապրելակերպ է: Իմ բեմական դադարը պայմանավորված է նաև նրանով, որ ես չափից լուրջ եմ մոտենում իմ մասնագիտությանը և չեմ ուզում կիսատ լինել` թեկուզ ինքս ինձ համար: Բնականաբար, լավ առաջարկից չեմ հրաժարվի: Շատ կուզենայի մարմնավորել մի հետաքրքիր կերպար գեղարվեստական ֆիլմում:
«Սիրելի ընկերներ, հարազատներ, ուզում եմ տեղեկացնեմ, որ իմ վատառողջ լինելու մասին լուրերը ճիշտ են: Մեկ ժամից ինձ սպասվում է բարդ վիրահատություն, նույնիսկ մեր սպասվածից էլ բարդ: Մի՛ անհանգստացեք, ամեն ինչ շատ լավ է լինելու: Ձեզ շատ եմ սիրում»:
Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում օրերս տեսաֆիլմ է տեղադրել՝ համերգային իր շրջագայությունների ու իր մտորումների մասին:
«Երկրորդ անգամ էի մենահամերգ ունենում այնտեղ: Հիանալի անցավ: Դպրոցական երեխաները Լաս Վեգաս չէին կարող գալ. դա առաջին սուտն է ու ծիծաղելի: Ներկա է եղել իմ մշտական հանդիսատեսը, տոմսերը լիարժեք վաճառված են եղել: Եղել է տեսանյութ, որտեղ ամեն բան երևում է. ես ապացուցելու ոչինչ չունեմ»:
39-ամյա երգչուհի Ժաննա Ֆրիսկեն իր հիվանդությունից հետո առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ: Հիշեցնենք, որ երգչուհու գլխում քաղցկեղ է հայտնաբերվել և նա այժմգտնվում է Նյու Յորքի հիվանդանոցում, որտեղ բժիշկների խումբը քննարկում է նրա բուժման հետագա քայլերը: Այս մասին տեղեկացնում է Woman.ru կայքը:
«Եվրատեսիլ 2014» մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: