Սոնա Շահգելդյանի Նոր տարին՝ շնիկի, ընտանիքի և սիրած տղամարդու հետ
Asekose.am-ի հետ տարվա ամփոփիչ բլից հարզացրույցում երգչուհի Սոնա Շահգելդյանը 2014 թվականն այսպես է ամփոփել.
«Լավ տարի էր ինձ համար, աշխատանքային շատ մարդկանց դիմակները բացահայտվեցին: Ես արդեն իմ սիրած մարդո ւհետ էի նշում, դա էր ինձ համար կարևորը, և իհարկե, ընտանիքս: Շատ ափսոսում եմ, որ ունեցանք ցավալի կորուստներ, երբ եք այդպիսի դեպքեր թող չլինեն մեր կյանքում, և ամեն տարին իր հետ բերի հույս, հավատ, սեր»:
-Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր տարին:
-Հիշվող Նոր տարիներ շատ են եղել, բայց առանձնացնեմ այն, որ մեկ անգամ իմ շնիկի և իմ սիրած տղամարդու` իմ կյանքի ընկերոջ հետ եմ նշել:
-2014-ի ամենակարևոր իրադարձությունը:
-Ինձ համար մի շատ ուրախ իրադարձություններ լինումեն, բայց կարող եմ առանձնացնել այն, ո րսիրեցի կյանքում առաջին իսկական, իրական սիրով և այդ ամենը փոխադարձ է: Կողքս ունեմ ինձ համապատասխան լավ ամուր ընկեր, դա ինձ համար իմ կյանքում մեծ իրադարձություն է:
2015թ. երգչուհու երազանքը մեկն է՝ «Կուզեմ 2015-ին ունենամ լավ ընտանիք և շատ բալիկներ»:
Նոր Տարվա գիշերը աշխատելու և երգելու է մի քանի վայրերում, և իհարկե, կդիմավորի սիրած մարդու կողքին: