Բաժիններ՝

Ամուսնական կյանքը ծանր գործ է. Անջելինա Ջոլի

Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել ավստրալական Women’s Weekly ամսագրի հունվարյան համարին` պատմելով իր և Բրեդ Փիթի հետ համատեղ կյանքի ու երեխաների դաստիարակության մասին:

Դերասանուհին վստահ է, որ ամուսնությունը պահպանելու համար զույգը ահռելի ջանքեր է թափել:

«Ամուսնությունը և երեխաների դաստիարակությունը մշտական աշխատանք է պահանջում: Մենք Բրեդի հետ ջանասիրաբար աշխատում ենք հանուն մեր ընտանիքի բարօրության` հետևելով, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ իրեն հարմարավետ զգա: Նկարահանման հրապարակներում մեր զբաղվածությունը չպետք է երեխաների հետ անցկացնելու ժամանակը խլի»,-ասել է Ջոլին` ավելացնելով, որ իր երեխաները շատ համերաշխ են և օգնում են միմյանց:

«Նրանք բոլորը շատ տարբեր են, յուրաքանչյուրը եզակի է իրենով: Մենք սիրում ենք տանը լինել և շփվել նրանց հետ»,-ընդգծել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ աստղային զույգը 6 երեխա ունի` 6-ամյա երկվորյակներ Վիվյենը և Նոքսը, 8-ամյա Շայլո Նուվելը, 9-ամյա Զահարան, 11-ամյա Պակսը և 13-ամյա Մեդոքսը:

Թարգմանությունը՝ life.panorama.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս