Բաժիններ՝

Նորաձևության աշխարհի 2014 թվականի իրադարձությունները. Մաս 2 (լուսանկարներ)

2014 թվականը նորաձևության աշխարհում լի էր իրադարձություններով, նորարարություններով, աշխատանքային նոր նշանակումներով և հեռացումներով, նորամուտներով և ավարտված կարիերաներով: «Vogue»-ն առանձնացրել է 2014թ. 15 կարևոր իրադարձությունները:

Տարվա գովազդային արշավը՝ Հելլեն Միրենը L’Oréal Paris-ի համար

jfiCzEB3BNxKqS67KYy3Hw-article

Հոլիվուդյան 69-ամյա դերասանուհի Հելեն Միրենն այս աշուն դարձավ L’Oréal Paris կոսմետիկայի ապրանքանիշի գովազդային դեմքը: Հելենի պահանջով՝ նկարները գրեթե փոփոխությունների չեն ենթարկվել, և մենք տեսանք դերասանուհուն այնպիսին, ինչպիսին նա իրականում է՝ բնական, գեղեցիկ և հասուն:

Տարվա առաջընթաց: Ռուս դիզայներները՝ միջազգային շուկայում

cn_image.size.john-galliano-margiela-couture

Այս տարի արևմտյան մամուլն առաջին անգամ խոսեց ռուսական նորաձևության մասին՝ որպես ընդհանրացված երևույթ, որի ետևում կանգնած են մի շարք երիտասարդ և տաղանդավոր մոդելավորղներ: Նյու Յորքի մոդայի շաբաթվա ընթացքում VFiles Made Fashion մրցույթի 4 մասնակիցներից 2-ը ներկայացրեցին Ռուսաստանը, իսկ Վիկա Գազինսկայան շվեդական H&M Group կոնցեռնի երիտասարդ ապրանքանիշի &Other Stories-ի համար ստեղծեց մի հավաքածու, որը միանգամից ուշադրություն գրավեց: Պետերբուրգի բնակիչ Դավիդ Կոման ևս հերթական անգամ իր մասին խոսել տվեց: Այժմ նա մեծ հաջողությամբ կյանքի է կոչում Thierry Mugler նորաձևության տունը. սա ապրանքանիշը վերադարձնելու առաջին լուրջ փորձն է:

Տարվա հրաժեշտը՝ Ժան Պոլ Գոտիեի վերջին՝ prêt-à-porter հավաքածուն

Jean-Paul Gaultier333

Jean-Paul Gaultier2

Jean-Paul Gaultier

Փարիզում Ժան Պոլ Գոտիեն ցուցադրեց իր վերջին՝ prêt-à-porter հավաքածուն: Այժմ մոդելավորողը կկենտրոնանա բարձր նորաձևություն վրա՝ օծանելիքների և այլ ծրագրերի:

Տարվա կոշիկը

Birkenstock Orthopaedie GmbH1

Birkenstock Orthopaedie GmbH

Ո՞վ կմտածեր, որ Birkenstock Orthopaedie GmbH & Co գերմանական ապրանքանիշի օրթոպեդիկ տակացուով կոշիկները կդառնան անցնող տարվա կարևոր կոշիկները: Բայց, փաստորեն, գարնանը, ամռանը և տաք աշնանն աշխարհի ամենանորաձև աղջիկները կկրեն դրանք: Բիրկենշտոկները կրում են ջինսերի և զգեստների հետ, գուլպաներով և երեկոյան վերարկուներով: Դրանք դարձել են տարվա նորաձևության ինքնատիպ դրոշմը:

Տարվա բացումը՝ Fondation Louis Vuitton թանգարան

fondation-louis-vuitton-lvmh-grungecake-thumbnail

Fondation Louis Vuitton2

P

Fondation Louis Vuitton

Փարիզյան Բոլոնյան անտառում ֆուտուրիստական ոճով հրաշալի կառույցը, որը Louis Vuitton-ի ղեկավարությունը պատվիրել էր Ֆրենկ Գերիի մոտ, վերջապես ներկայացավ լայն հանրությանը: Սեպտեմբերին այստեղ տեղի ունեցավ Louis Vuitton-ի «Գարուն-ամառ 2015» հավաքածուի ցուցադրությունը: Իսկ այժմ ցուցադրություններ են անցկացվում ժամանակակից արվեստի նոր թանգարանում:

Տարվա նախաձեռնությունը. Սպիտակ տունը ներկայացրել է ապագա դիզայներների վարպետության դասեր

Չնայած աշխարհում տեղի ունեցող քաղաքական բուռն իրադարձություններին՝ ԱՄՆ կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում ամերիկացի երիտասարդ դիզայներների հանդեպ: Այս տարի Բեռլինում կյանքի կոչվեց նորաձևության մի ծրագիր, որն ապագա շրջանավարտներին կապահովի աշխատանքով: Նաև ուսանողների համար կյանքի է կոչվել կրթական մի ծրագիր, որի նախաձեռնությունը իր ձեռքն է վերցրել Միշել Օբաման: Սպիտակ տանը հոկտեմբերի 8-ին Առաջին տիկնոջ նախաձեռնությամբ տեղի ունեցավ վարպետության դաս բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կարիերա սկսել նորաձևության ինդուստրիայում:

Ըստ ինտերնետային նյութերի՝ պատրաստեց ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս