Երկու ուսանող աղջիկ որոշում են բնակարան վարձել: Գտնելով էժան վարձավճարով բնակարան և անշարժ գույքի գործակալի հետ համաձայնության գալով՝ վճարում են 1 տարվա վարձավճարը:
«Ես շատ եմ սիրում հղի լինել։ Ցանկանում եմ ասել, որ իմ մարմինն այդ շրջանում ինձ շատ դուր է գալիս։ Կարծում եմ, որ հղի կինը շատ գեղեցիկ տեսք ունի»
«Ես հասկացել եմ, որ իմն ավելի շատ պրոդյուսերական աշխատանքն է, քան նվագելը: Ես այդպես զգացի և շատ սիրելով երաժշտությունը` որոշեցի՝ մնալով երաժշտության մեջ, ստեղծել երաժշտական նախագծեր, դուետներ, նվագախմբեր…»,- ասում է Արթուր Ասատրյանը:
«Իմ բոլոր վարորդ ընկերներն ասում են` «օ՜, դու բլյուզմեն ես», ու հաճախ ուրիշ աչքով են ինձ նայում, իսկ ես ասում եմ` այո, բայց ես այսօր վարորդ եմ, վաղը հնարավոր է` նվագեմ բեմի վրա, լինեմ ուրիշ երկրում, բայց հիմա ես այստեղ եմ»,- ասում է երգիչը, ով նաև ավտոբուսի վարորդ է աշխատում:
Երգիչ Մարտին Մկրտչյանը նոր տեսահոլովակ է նկարահանել, երգը կոչվում է՝ «Սիրուն ես»:
Հեռուստադիտողներից շատերն են հետաքրքրվում, թե ինչո՞ւ այլևս էկրաններին չեն տեսնում դերասան Արմեն Դալլաքյանին:
Չեք պատկերացնի, թե այդ 9 ամսիների ընթացքում հետս ինչ էր կատարվում. նրա ծնվելու օրն ընդհանրապես չէի գիտակցում տեղի ունեցածը: Չէի կարողանում հավատալ, որ արդեն հայր եմ դարձել:
Համացանցում է հայտվել երգիչ Մարտին Մկրտչյանի «Սիրուն ես» նոր տեսահոլովակի «անոնսային» տարբերակը:
«Չեմ ցանկանում այդ նյութերին վերաբերող որևէ բան ասել, պարզապես թող յուրաքանչյուրն իր հերթին ձգտի Թաթայի չափ աշխարհով մեկ հայրենասիրություն սփռել: Իսկ հատուկ մեր օրերի «ինկվիզիտորներին» կցանկանայի հիշեցնել, որ համերգներն իրականացվել են Ստամբուլում հայկական վարժարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, ու կազմակերպիչները հասույթը փոխանցել են վարժարանին»:
Իրականում ես հայ եմ, ծնվել եմ Երևանում և այնտեղ ապրել մինչև 8 տարեկան: Նույնիսկ հասցրել եմ 3 տարի սովորել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում. սովորել եմ Աիդա Սերգեյի Սահակյանի դասարանում, որը Սաթի Սպիվակովայի մայրն է: Հետո մենք ողջ ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա:
Երգիչ Ռազմիկ Ամյանը նոր տեսահոլովակ է նկարահանել, երգը կոչվում է՝ «Աշուղ Ռազո»:
2015 թվականին երգիչ Արամեն իր երկրպագուներին կներկայանա կրկին աշխույժ և ռիթմիկ երգով: Նոր երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը:
Ես կարևորում եմ պսակադրությունը եկեղեցում: Այն խորհուրդ ունի իր մեջ: Չեմ ընդունում ցուցադրական, հսկայական ծախսերով արված ճոխ ու թիթիզ հարսանիքները: Երբ տեսնում ենք, թե ինչպես են շախով-շուխով ամուսնացողները, նույն շախով էլ` ամուսնալուծվում, շատ ավելի անիմաստ է թվում այդ ամենը:
«Ինձ համար հնազանդ լինելն առհասարակ մի քիչ բարդ է: Քանի որ տեսակով սովոր եմ ինքնարտահայտվել, իմն առաջ տանել… Տանն էլ են դա ողջունել: Արամի հետ հնազանդ լինելը դա այն է, երբ լինում են դեպքեր, երբ ըստ նրա՝ թեման փակ է կամ հենց այսպես է, և վերջ: Սկզբում մեջս եռում էր, թե ինչպե՞ս թե՝ թեման փակ է կամ այլ կերպ լինել չի կարող… Բա իմ ասածն ո՞ւր կորավ…»,- ասում է Արևիկ Ուդումյանը:
«Մարդն ինչ ընտրություն էլ կատարում է իր կյանքում՝ պետք է գիտակցված անի: Եվ եթե ինչ-որ բանից հրաժարվում է, պետք է նժարի մյուս կողմում դրվի համարժեք մի այլ ընտրություն: Կարևոր է հասկանալ՝ հանուն ինչի կատարեցինք այս կամ այն ընտրությունը մեր կյանքում»,- ասում է Հրաչուհին:
Գալկինի ներկայացման մեջ տեղ էին գտել և քաղաքական հումորը, և ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների նմանակումները: Համերգային ծրագրի ավարտին Մաքսիմ Գալկինը արտասանեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունից մի քառյակ և կատարեց «Երևանի սիրուն աղջիկ» երգը:
«Ես ինձ համարում եմ հաջողակ մարդ: Զբաղվում եմ նրանով, ինչով ուզում եմ, սիրում եմ, դա արդեն իսկ հաջողակ լինելու գրավականներից մեկն է: Ես ունեմ ընտանիք, սիրելի կին, տղա, ում պաշտում եմ… Այսինքն՝ այդ բնագավառում ևս ամեն ինչ OK է: Ես շարունակում եմ ստեղծագործել, երգել…»:
Երգչուհի Սիրուշոն նոր տեսահոլովակ է նկարահանել լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ: Հիշեցնենք, որ Սիրուշոյի մենահամերգը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 9-ին՝ Լոս Անջելեսում:
Պարուհի և հաղորդավարուհի Մարինե Մարտիրոսյանի երկրորդ անգամ մայրանալու լուրն ուղեկցվեց համացանցում տարածված՝ վերջինիս ընտանեկան լուսանկարներով: Ինքնատիպ ոճով արված ֆոտոսեսիան հեքիաթային տրամադրություն է հաղորդում: Վերջերս արդեն նաև տղա զավակի մայր դարձած մոսկվաբնակ մեր հայրենակցուհու հետ զրուցեցինք պլանավորված հղիության, սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման և այլ հարցերի շուրջ:
«Եթե ձեզ մինչև հիմա պարզ չէ այդ հարցի պատասխանը, ապա հավանաբար չեք տեսել կնոջս կամ երեխայիս… Այս հոդվածին կից մի քանի նկար կտամ` կտեսնեք, թերևս, ամեն բան պարզ կլինի… Կամ ասեմ ևս մեկ անգամ. կողքիս է ամենագեղեցիկ ու խելացի կինը, ով ինձ նվիրել է մի հրաշք որդի… բա դա հաջող ամուսնական կապ չէ՞գ Էլ չեմ խոսում անսահման սիրո մասին»,- ասում է նա:
ԱՄՆ-ում գտնվող երգչուհի Սիրուշոն մայրանալուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել US Armenia հեռուստաընկերությանը, որտեղ խոսել է իր երաժշտական գործունեության, անձնական կյանքի, առաջիկա համերգի եւ այլնի մասին։
«Թե տեսահոլովակներ և ձայներիզներ թողարկելիս, և թե բիզնեսում` երբեք «ֆինանսական» թիկունք չենք ունեցել: Չնայած պետք է նշեմ, որ վատ չեմ տարել, երբ մարդիկ իրենց նախաձեռնություններն առաջ տանելու համար թիկունք են ունեցել: Շատ լավ է, երբ մարդիկ ունեն աջակիցներ: Մեր թև ու թիկունքը մեր հավատարիմ ընկերներն են, որոնք միշտ աջակցել են մեզ ամեն հարցում: Գիտեք, երբ մարդ տխրության մեջ է, սովորաբար բոլորն են հավաքվում նրա շուրջ: Բայց դա չի նշանակում, որ նրանք քո ընկերներն են: Լավագույն ընկերներն ի հայտ են գալիս, երբ տեսնում ես, թե ինչպես են նրանք ուրախանում քո հաջողություններով, ձեռքբերումներով»:
2006թ. այս օրը կյանքից հեռացավ սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանը: Արդեն 8 տարի է անցել չարաբաստիկ օրվանից, բայց նա միշտ մեր սրտերում է, ներկա է մեր կյանքում իր երգերով, իր թողած արվեստով: Վարդուհին այն եզակիներից էր, որ իր երգերում մշտապես պահում էր հայկականությունը:
Անձնական կյանքում ես շատ բարի մարդ եմ, դրա համար էլ բարի կերպար խաղալն ինձ համար ավելի հեշտ է. այդ դեպքում ես պարզապես փոխանցում եմ իմ բնավորության գծերը կերպարիս, իսկ բացասական հերոս կերտելու համար անհրաժեշտ էր վարժվել չարին: Չնայած, ամենավատ մարդու մեջ էլ ինչ-որ չափով բարություն կա: Ժիրայրը իրական էսթետ է, միևնույն ժամանակ՝ չարագործի համար բավականին կարդացած ու խելացի:
« Անաստասիա Վոլոչկովայի հետ շատ մտերմիկ հարաբերությունների մեջ էինք, սակայն շուտով մեր կազմակերպության և Վոլոչկովայի միջև կսկսվի դատական գործընթաց: Որովհետև շատ գեղեցիկ հարաբերություններն ավարտվեցին, երբ գործը հասավ ֆինանսական խնդիրներին: Պարզվեց, երբ պրոմոուտորը կազմակերպում է համերգներ, հովանավորներ է գտնում, ամեն ինչ լավ է ընթանում, նա արտիստի համար դառնում է ամենալավ մարդն աշխարհում: Բայց երբ ընդամենը մեկ խնդիր է առաջանում, նա անմիջապես վերածվում է բացասական կերպարի»:
«Շատ զարմանում եմ, երբ արտիստն իրենից առանձնապես բան չի ներկայացնում, և մեկ էլ հանկարծ կարդում ես ռայդերը և շշմում, քանի որ մարդը «չարտեր» է պահանջում` անհատական ինքնաթիռ: Չես հասկանում, թե ինչո՞ւ է տվյալ մարդուն անհրաժեշտ «չարտեր»: Նա ո՛չ Ջեքսոնն է, ո՛չ Մադոննան: Կամ գալիս են Հայաստան՝ սուշի ուտելու: …Կա մի արտիստ, որի հետ համագործակցում եմ շատ վաղուց: Արդեն մի քանի համերգ եմ կազմակերպել նրա համար»:
Առհասարակ սուտ երազանքներով երբեք չեմ ապրել: Միշտ ունենում եմ ստույգ երազանք, որին հասնելու համար պետք է անել կոնկրետ քայլեր, և ես դրանք անում եմ ՝ հնարավորությանս սահմաններում:
Համացանցում է հայտնվել Սերգեյ Զվերևի նոր՝ «Այո, այո, այո սա Կովկասն է» երգը: Երգի պրեմիերան եղել է օրեր առաջ, սակայն երգը համացանցում արդեն հասցրել է ունենալ 40,000 դիտում:
Խոսքերի հեղինակն է սեվամորթ երգչուհի Շիոման, երաժշտության հեղինակը` Սերգեյ Գալստյանը:
«Յուրաքանչյուր ճիշտ մտածված նախագծի հաղորդավար պետք է ունենա կոնկրետ մտածված կերպար: Եթե ես կադրում խոսում եմ ամենից ամենաների մասին, ուրեմն ինքս պետք է լինեմ ամենից ամենա կերպար, ով ունի այդ իրավունքը՝ խոսելու ամենից ամենաների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ մասին խոսի փողոցից բերած մի աղջիկ, ով ինքն էլ չգիտի՝ ինչպես իրեն պահել, ինչպես հագնվել, ինչպես խոսել… Ո՞վ կլսի նրան»,- ասում է հաղորդավարուհին: