Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով System Of A Down-ը համերգային շրջագայություն կկատարի
                                    System Of A Down խումբը հայտարարել է համերգային Wake Up The Souls շրջագայության մասին, որը մտադիր է սկսել հաջորդ տարի: Այն նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հյուրախաղերը կմեկնարկեն 2015-ի ապրիլի 6-ին Լոս Անջելեսում: Խումբը կշրջագայի Լոնդոնում, Քյոլնում, Լիոնում, Բրյուսելում, Ամստերդամում, Մոսկվայում և ապրիլի 23-ին կլինի Երևանում, հանդես կգա Հանրապետության հրապարակում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    