Բաժիններ՝

Ինչո՞ւ է Միհրան Ծառուկյանը պատրաստվում Ամանորն անցկացնել Մոսկվայում

Երգիչ Միհրան Ծառուկյանն այս օրերին զբաղված է ամանորյա նկարահանումներով: 2015 թվականին նա պատրաստվում է նոր երգով և տեսահոլովակով ներկայանալ երկրպագուներին. «Երգը լինելու է աշխույժ, ռիթմիկ: Չեմ բացի փակագծերը, թե ինչպես է երգը կոչվելու: Հունվար ամսին արդեն իսկ գաղտնիքները բացված կլինեն: Իսկ թե ո՞վ կնկարահանի տեսահոլովակը, դեռևս դժվարանում եմ ասել, քանի որ վերջնականապես չենք որոշել»:

Երգիչը պատրաստվում է տարին եզրափակել Մոսկվայում: «Ամանորին հրավեր ունեմ Մոսկվայի մի քանի ռեստորանային համալիրներից: Այնպես որ, նոր տարին այնտեղ կանցկացնեմ: Սկզբում հանգիստս կանցնի գործնական մթնոլորտում, այնուհետև՝ կանցնեմ հանգստյան ռիթմի»,-ասաց նա:

Life.panorama.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացքի մեջ է մոսկովյան քասթինգ կենտրոնի հրավերով Միհրան Ծառուկյանի և Վարդայի՝ ֆիլմում նկարահանվելը, և արդյո՞ք պատրաստվում է շարունակել ստեղծագործական համագործակցությունը Վարդայի հետ. «Այս տարի ոչինչ չենք հասցնի, նորությունների սպասեք 2015 թվականին: Ինչ վերաբերում է համագործակցություններին, ապա կորպորատիվ միջոցառումների, համերգների ժամանակ հրավերներ ենք ունենում՝ միասին կատարելու մեր դուետը»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս