ՀԱԸ-ն ներկայացնում է 2015թ. հունիս ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը: Oրացույցում տեղ են գտել ինչպես՝ կարևորագույն երկնային երևույթները, այնպես էլ՝ միջազգային և հայկական աստղագիտության իրադարձությունները:
Համակարգիչը դարձել է շատերի կյանքի անբաժանելի մասը: Այն օգտագործվում է ոչ միայն զբաղմունքի, այլև աշխատանքի համար: Այդ իսկ պատճառով կարևոր է, որպեսզի համակարգչի օգտագործումը մաքսիմալ հարմարավետ լինի:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մոտ հազար ներկայացուցիչներ՝ ծրագրավորողներ, բլոգերներ, ճարտարագետներ, լրագրողներ և սոցիալական ցանցերի ներկայացուցիչներ, մայիսի 30-ին և 31-ի կմասնակցեն «ԲարՔեմփ Երևան 2015» ոչ պաշտոնական կոնֆերանսին (այն կոչում են նաև «չկոնֆերանս»), որը Երևանում անցկացվում է 7-րդ տարին անընդմեջ։
Գիտությունն ու առասպելները հազվադեպ են համընկնում, սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ լուսնի փուլերը կարող են ազդեցություն ունենալ քնի որակի վրա:
Այս օրերին Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում տեղի է ունենում Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ) 12-րդ հաշվետու-ընտրական համագումարը և «Աստղագիտությունը մեր տիեզերական շրջապատից մինչև հեռավոր տիեզերաբանություն» թեմայով գիտաժողովը, որոնց մասնակցում են մոտ 150 գիտնականներ:
Լոնդոնի Գիտության թանգարանը ողջ օրը պատրաստվում էր ինչ-որ մեծ արարողության։ Առաջինը հայտնվեց Մեծ պայթյունի տեսության հեղինակ Սթիվեն Հոքինգը և ապա՝ Քուին (Queen) խմբի կիթառահար Բրայան Մեյը։
Այդ մասին են վկայել Իսպանիայում հայտնաբերված նախամարդու մնացուկները:
Մեյը «Քուին» խմբի «Ո՞վ է ուզում հավերժ ապրել» (Who Wants to Live Forever) երգի խոսքերի և երաժշտության հեղինակն է և այս երգում արտահայտել է, որ ցանկանում է իր վերջին հանգրվանը գտնել Տեներիֆե կղզում:
Վերջերս Միջազգային աստղագիտական միությունն (ՄԱՄ) իր գործադիր կոմիտեի նիստում հաստատեց 2016թ․ գիտաժողովների ցանկը։ Դրանք աստղագիտական աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներն են և նվիրված են աստղագիտության և աստղաֆիզիկայի զանազան բնագավառներին։
Գիտական լրագրությունը կոչված է գիտությունը և դրա նվաճումները հանրամատչելի կերպով ներկայացնելու հասարակությանը։ Գիտությունը հանրամատչելի կերպով ներկայացնելու փորձեր են կատարվել դեռևս 18-19-րդ դարերում, երբ դեռ նույնիսկ լրագրություն գոյություն չուներ։
Պլուտոնն ունի հինգ հայտնի արբանյակ. Քարոն (Պլուտոնի կամ Հադեսի նավակավարը), Նիքս (գիշերվա և խավարի հունական աստվածուհին), Հիդրա (ինը գլխանի օձը, ով Հադեսի պահապանն է), Կերբերոս (ստորգետնյա աշխարհը պահպանող շունը) և Ստիքս (ստորգետնյա աշխարհի համանուն գետի աստվածուհին):
Մայիսի 23-ի գիշերը Արեգակնային համակարգի ամենագեղեցիկ մոլորակի` Սատուրնի դիտելու ամենահարմար ժամանակը կլինի: Երկիրը, շարժվելով իր ուղեծրով, անցնում է Արեգակի և Սատուրնի միջև: Սատուրնի, ինչպես նաև՝ այլ մոլորակների նման դիրքը կոչվում է դիմակայություն, որը տեղի է ունենում միայն արտաքին մոլորակների դեպքում (Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն):
Գիտությունը լրիվ բացահայտել է պարսամոր կաթի բուժիչ հատկությունները, այն մարդու օրգանիզմն ամրապնդող լավագույն դեղերից մեկն է, խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, բարելավում նյարդային և սրտանոթային համակարգերի աշխատանքը, արյան կազմությունը (սպիտակուցներ, աղեր, էրիտրոցիտներ, հեմոգլոբին, խոլեստերին, միզաթթու), արդյունավետ բուժում է մինչև չորս տարեկան երեխաների հիվանդությունները (ախորժակի բացակայությունը` խանգարված սննդառությամբ և մարսողությամբ):
Մայիսի 27-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում են երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մերկուրին և Մարսը։ Մերկուրիի և Մարսի միացումը, որը բավական սեղմ է (1°41 անկյունային հեռավորություն), դիտվում է Երկրագնդի համարյա բոլոր կետերից:
Գիտնականները կարծում են, որ Ծիր Կաթինը Տիեզերքի ամենավաղ գալակտիկաներից մեկն է։ Այն ձևավորվել է մոտ 13.6 միլիարդ տարի առաջ և գրեթե նույնքան հին է, որքան Տիեզերքը, որը ձևավորվել է շուրջ13.7 միլիարդ տարի առաջ:
Գիշերային երկնքում աստղերը ճանաչելու և դրանում ավելի հեշտ կողմնորոշվելու համար դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ այն բաժանել են համաստեղությունների: Հին Հայաստանում բացատրել են կենդանակերպի անունները՝ ըստ այն բանի, թե Արեգակի գտնվելը դրանցից յուրաքանչյուրում ինչ ազդեցություն է գործում Երկրի վրա։
Ամերիկացի գիտնականներին հաջողվեց բացատրել մարդու ծնոտի առաջացման պատճառը: Մինչ վերջերս, գործնական կիրառություն չունեցող այս անատոմիական տարրը համարում էին հակառակ սեռին գրավելու միջոց, բայց նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ծնոտը մարդկանց մոտ առաջացել է հում սննդից հրաժարվելու և եփած սննդակարգին անցնելու պատճառով:
հոգեբանական ասպեկտը:
Փորձի հեղինակները պարզել են, որ աղիքային բակտերիաների մի մասը սինթեզում են ClpB սպիտակուցը: Երբ իմունային համակարգը ճանաչում է այս սպիտակուցը, սինթեզվում են հակամարմիններ, որոնք հարձակվում են սպիտակուցի վրա: Այս իրավիճակում առաջանում են խնդիրներ: Բանն այն է, որ այս սպիտակուցը գրեթե չի տարբերվում մոլանոտրոպին հորմոնից, որը կարգավորում է ախորժակը:
Փորձերի և հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ բանջարեղենն ու մրգերը տարբեր ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա: Վերջերս բացահայտվել է, որ քրքումի (Куркума) ընդամենը 1 գրամը շաքարախտ ունեցող մարդկանց մոտ լավացնում է հիշողությունը:
Ամերիկացի գիտնականները հրատարակել են Անտարկտիկայի Ուիլանս լճում կատարված հետազոտությունների վերաբերյալ տվյալներ: Պարզվել է, որ լճում ապրող օրգանիզմները սննդարար նյութեր են ստանում մայրցամաքի հնագույն էկոհամակարգերի մնացորդներից:
Խոյը կենդանակերպի երկրորդ ամենափոքր համաստեղությունն է, և սկզբունքորեն կազմված է ընդամենը երեք ոչ պայծառ աստղերից, սակայն Խոյի պատմությունն ու դիցաբանությունը տանում է մեզ դեպի հեռավոր ժամանակները:
Ամերիկացի գիտնականները գտել են կալմարի օրգանիզմից ստացված սպիտակուցների կիրառման եղանակ: Այսուհետ այդ սպիտակուցն օգտագործվելու է զինվորներին ինֆրակարմիր տեսախցիկների համար անտեսանելի դարձնող «դաջվածքների» նպատակով:
301 քարտից և մեկ ավազե ժամացույցից բաղկացած այս խաղը կարճ ժամանակում հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել և ձեռք բերել նվիրված երկրպագուներ:
Ինչպես հայտնում է ԱՐՄԱԿԱԴ-ը 2015թ. մայիսի 16-ին մեկնարկելու է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը:
Մոտենում է ամառն ու բազմաթիվ ուսանողներ, գիտաշխատողներ, գիտնականներ ու դասախոսներ, ինչպես նաև լրագրողներ, իրավաբաններ, բժիշկներ ու ոսկերիչներ փնտրում են մասնագիտական հմտություններն ու կարողությունները զարգացնելու հնարավորություններ:
Ուրանն առաջին մոլորակն է, որը հայտնաբերվել է «Նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով։ Ուրանի հայտնաբերման մասին Ուիլյամ Հերշելը հայտարարեց 1781 թվականի մարտի 13-ին, այսպիսով, առաջին անգամ անտիկ ժամանակներից ի վեր ընդլայնելով մարդկության առաջ Արեգակնային համակարգի սահմանները։
Կարող է զարմանալի թվալ, բայց կալցիումը նպաստում է նաև ավելորդ կշռի խնդրի լուծմանը: Երիտասարդ կանանց երկու խմբերում գիտնականների կատարած հետազոտություններից պարզվել է, որ կալցիումով հարուստ սնունդ օգտագործող խմբի աղջիկները չեն գիրանում, և հակառակը՝ մյուս խմբի աղջիկների մոտ տեղի է ունենում ճարպի մեծ քանակի կուտակում, չնայած ընդունած սննդի նույն կալորիականությանը: Այսինքն՝ կալցիումը խանգարում է ավելորդ կշռի առաջացմանը:
Հետազոտության հեղինակները պնդում են, որ իրենց հայտնագործության հիման վրա հնարավոր է ստեղծել ունիվերսալ պատվաստուկ ցանկացած սարդի թույնի դեմ:
Գիտնականներին հաջողվել է ստեղծել ուղեղի մանրամասն, եռաչափ մոդելը: Մոդելի ստեղծողները համարում են, որ այն հիմք կծառայի մի շարք նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման համար:
Հին ժամանակներում մարդուն համարում էին մահացած՝ շնչառության բացակայության կամ սրտի կանգի ախտորոշման դեպքում: Այժմ, ժամանակակից բժշկական սարքավորումների կիրառման դեպքում, այդպիսի մոտեցումը հնացել է: