Բաժիններ՝

Նոր MacBook-ը վաճառքի կհանվի ապրիլի 10-ին

The Verge պորտալի փոխանցմամբ՝ Apple ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է նոր MacBook-ը: Նոր նոթբուքի ստեղծողներն այն դարձրել են ավելի բարակ, թեթև ու փոքր: Նրա այցեքարտը մանրանրբինությունն է: Էկրանի անկյունագիծը կազմում է ընդամենը 12 դյույմ, քաշը՝ 2 ֆունտ (907 գրամ):

Նոր տեխնոլոգիաների շնորհիվ այն կսպառի 30 տոկոսով ավելի պակաս էլեկտրաէներգիա: Այն կունենա առաջադեմ նոր կուտակիչ, որը հնարավորություն կտա աշխատել մինչև 9 ժամ: Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ նոր Macbook Air-ը վաճառքի կհանվի ապրիլի 10-ին: Կուկի խոսքերով՝ դրանք կարժենան 1299-1599 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս