Հողմային էներգետիկայի մասով Հայաստանում այսօր ընդամենը գործում է մեկ նախագիծ, որն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից` որպես նվիրատվություն Հայաստանին: Տվյալ կայանն այսօր գործում է բարձրավոլտ էլեկտրացանցերի ոլորտում`հանդիսանալով պետական կայան:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները յուրօրինակ գիրք են ստեղծել, որը հատուկ սենսորների օգնությամբ ընթերցողին ստիպում է բառացիորեն իրեն զգալ հերոսի «կաշվի մեջ»:
«Սփյուռքի մեջ հայերեն լեզվին, դժբախտաբար, ամեն մարդ չի տիրապետում, հենց այդ պատճառով մենք դասընթացներն անում ենք տարբեր լեզուներով: Ամենաշատն անգլերեն լեզվով ուսանողներն են՝ 38%, ռուսերենով` 20%, այնուհետև՝ իսպաներենով ուսուցումն է, թուրքերենով, և այլն»:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա նիստում կսահմանի հանրային շարժական կապի հեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ապահովման կանոնները: Դրանք կգործեն 2014 թվականի մարտի 1-ից:
Մենք շատերս Հայաստանում ասում ենք՝ ինչո՞ւ սա չի փոխվում, ինչո՞ւ նա չի փոխվում, ինչո՞ւ խորհրդային տարիների ավանդույթները չեն փոխվում, և այլն… գիտե՞ք՝ ինչու, որովհետև չկան նոր երիտասարդներ, չկան երիտասարդներ, որոնք կրում են այդ արժեքները, որոնք կրում են ավելի զարգացած գիտության արժեքները:
Բացի այդ՝ Հայոց բանակի օրվա առիթով՝ ARMENIAN SMART HACKER-ի հաքերային խմբավորումը կոտրել է նաև http://www.xalqcebhesi.az/, http://www.titan.az/index.php/en/, http://www.zone-h.org/mirror/id/21660530 կայքերը:
2013 թվականին բջջային հեռախոսների համաշխարհային մատակարման մեջ սմարթֆոնների բաժնեմասը կազմել է 55.1 տոկոս:
Երկիրը չափազանց տաք եւ կյանքի համար անպիտան կարող է դառնալ ոչ թե 650 միլիոն, այլ 1,5 միլիարդ տարի անց:
VKontakte սոցիալական ցանցում ադրբեջանական երկու խումբ ենթարկվել է հարձակման: Հայկական Горная Армения VKontakte խմբի մասնակիցները վերացրել են Карабах-душа Азербайджана և Нагорный Карабах ադրբեջանական խմբերը:
Հայաստանում տեղական հումքով դեղ արտադրող միակ հիմնարկի`Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտնականները շարունակում են զբաղվել նոր դեղերի մշակմամբ: Նրանք 2 տարվա ընթացքում մշակել են մի դեղամիջոց, որը հնարավորություն է տալիս այրվածքներից և մեխանիկական վնասվածքներից առաջացած վերքի ժամանակ մաշկը վերականգնել:
Ինչպես գրում է Forbes Ուկրաինան, Apple-ը նախագծում է մեծ էկրաններով երկու նոր iPhone: Ամենայն հավանականությամբ, նոր սմարթֆոնները կներկայացվեն այս տարվա երկրորդ կեսին։
Ղ. Աղայանի «Անահիտ» առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթը, որն այժմ եռալեզու է և ունի հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակը, շուտով կլինի նաև բուլղարերեն լեզվով տարբերակը:
Գիտնականներն ամենահետաքրքիր բացահայտումը համարել են այն, որ տապանը նկարագրվում է որպես կլոր նավ:
Ներկայումս МТС –ի եւ «Մեգաֆոնի» ռուսաստանցի բաժանորդները LTE-ի ցանցերում տվյալների փոխանակում կարող են իրականացնել միայն Apple-ի պլանշետներով, բայց ոչ սմարթֆոններով:
Մեկ րոպեանոց տեսանյութը հեռուստատեսությամբ ցուցադրեցին միայն մեկ անգամ` 1984թ. հունվարի 22-ին` ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի խաղի ժամանակ: Սակայն դա բավական էր, որպեսզի նրա մասին խոսեին բոլորը:
«Իհարկե, խանգարող մեքենաների ոչ բոլոր վարորդներն են տեսնում իրենց ուղարկված հաղորդագրությունները և տեղափոխում իրենց մեքենան, քանի որ դեռ կան մեքենաներ, որոնք գրանցված չեն մեր համակարգում»,- ասաց նա:
Արտագաղթն, իհարկե, Հայաստանում այժմ ամենաքննարկվող թեման է. բարձր որակավորում ունեցող մասնագետների և արդյունավետ աշխատողների և ունակ գործարարների պակասը Հայաստանում գնալով ավելի է սրվում: Ցավոք, երբեմն չեմ տեսնում մարդկանց, ովքեր պատրաստ են փոխարինել 1990-ականների սերունդին, իսկ եթե կան էլ, ապա նրանց թիվը շատ մեծ չէ, քանի որ բոլորն են գնում: Հաճախ կարելի է լսել այն մասին, որ Հայաստանը վերածվում է գլոբալ մրցակցային ՏՏ կենտրոնի, բայց որտե՞ղ է Ձեր գլոբալ մրցակցային աշխատուժը:
Վերջին երեք տարվա ընթացքում Facebook-ը հետեւողականորեն կորցնում է հատկապես երիտասարդ օգտատերերի թիվը:
2013 թվականին ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամին ոչ մի հատկացում չի եղել, թեև, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց հինադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանը, օգնության համար ինքը շուրջ 150 նամակ է գրել տարբեր անհատների և կառույցների: «Ոչ մի արձագանք, ինչն էլ խոսում է գիտության նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին»,- ասաց Հ. Մաթևոսյանը:
Հայրենիքի պաշտան, սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին հայկական «Վիքիպեդիայում» հոդված է ստեղծվել: Նա իր սեփական կյանքով հայրենիքը պաշտպանեց`ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումից հայկական տարածք, և դարձավ հերոս:
Գիտեք, ես կարող եմ ցանկացած ժամանակ ետ վերադառնալ Գերմանիա, թող մեծամտություն չլինի, բայց դա այդպես է, և, եթե տեսնեմ, որ այստեղ այդ հնարավորությունները չեն լինելու, և այլն, պարզ է, որ կգնամ: Սակայն ես լավատես եմ և ցանկանում եմ այստեղ ինչ-որ մի լավ բան ստեղծել:
Խնդիրը նրանում է, որ շնորհիվ ադրբեջանցիների՝ հայկական կայքերի սեփականատերերն ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց կայքերի անվտանգությանը և հասկանում, որ իրենց անվտանգության մասնագետ է անհրաժեշտ, ինչը նախկինում այդպես չէր»,- ասաց փորձագետը` նշելով, որ հենց դրա շնորհիվ էլ հայկական կոտրված կայքերի ընդհանուր քանակը գնալով նվազում է:
Կենսաբանական գիտությունների թեկնածու Վիտյա Վարդանյանը մոտ 10 տարի բնակվել, սովորել և աշխատել է Գերմանիայում` տարբեր քաղաքներում գործող առաջնակարգ գիտական լաբորատորիաներում: Սակայն 1.5 տարի առաջ վերադարձել է Հայաստան` ցանկանալով ի նպաստ հայրենիքի ծառայեցնել իր ստացած գիտելիքներն ու այդ տարիներին ձեռք բերած կապերը:
Ինչպես տեղեկացրել էինք հայ-ադրբեջանական տարածքում կիբեռ պատերազմ է ընթանում: Այս սկսել էին արդրբեջանցի հաքերները` կոտրելով 30-ից ավելի հայկական կայքեր:
SplashData կազմակերպությունը թարմացրել է իր «25 վատագույն գաղտնաբառերը» ամենամյա վարկանիշային աղյուսակը։ 2013 թվականին ամենից տարածված վատ գաղտնաբառը եղել է 123456 թվային կոմբինացիան։
«Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված «Բառերի տիեզերք» անունը կրող ինտելեկտուալ խաղը նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաների հայոց լեզվի բառապաշարի հարստացմանը: Այս անգամ ևս գործի են դրվել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ որպես Հայաստանում կրթության արդիականացումը խթանելու արդունավետ միջոց:
«Հիմնականում, նոր օրենքի հետ կապված՝ թքած են ունենում այն մարդիկ, ովքեր հնարավորություն են ունենում ստվերում աշխատելու, իսկ ՏՏ-ն չի մտնում այդ ոլորտների մեջ»,- ասաց Ն. Ղազարյանը:
Սարքը հսկայական մեքենա է, որը լիցքավորվում է բետոնով, եւ համակարգչով նախապես պատրաստված նախագծով շերտ առ շերտ սկսում կառուցել շենքը:
Մեզ հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Odnoklassniki-ի օգտվողների աճը, իր կարծիքով, պայմանավորված է, մասնավորապես, Հայաստանի մարզերում ինտերնետի աճով, քանի որ պրովայդերների միջև մարզերում ուժեղ մրցակցություն է սկսվել:
Մրցույթի նպատակն է՝ աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև՝ ներդնել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար: