Բաժիններ՝

Արդյոք բոլո՞ր մուտացիաներն են վնասակար

Ո՛չ: Բազմաթիվ գենետիկական մուտացիաներ իսկապես վնասակար են, բայց՝ ոչ բոլորը: Մասնավորապես՝ մարդու և շիմպանզեի ընդհանուր նախնու մոտ առաջացել են որոշակի մուտացիաներ, որոնց շնորհիվ ի հայտ ենք եկել մենք՝ մարդիկ: Մուտացիաները գենետիկական նյութի փոփոխություններ են: Մուտացիաների հետևանքով փոխվում են օրգանիզմների հատկանիշները:

Օրգանիզմի համար մուտացիաները կարող են լինել օգտակար, չեզոք կամ վնասակար: Մուտացիաների մեծ մասը չեզոք բնույթի են: Երկրորդ տեղում են վնասակար մուտացիաները: Եվ միայն շատ քիչ թվով մուտացիաներ են օգտակար: Մարդկանց միջև առկա են գեներով պայմանավորված տարբերություններ: Գենը կարող է ունենալ մի քանի տարբերակ, և տարբեր մարդիկ կրում են գեների նորմալ տարբերակների որոշակի համակցություն, ինչով և տարբերվում են իրարից: Չնայած ներկայումս այդ տարբերակները նորմալ են համարվում, ժամանակին դրանք առաջացել են՝ որպես մուտացիաներ: Հետագայում այդ մուտացիաներն ամրապնդվել են:

Որոշակի գեների վնասումը կարող է թողնել անսպասելի դրական հետևանքներ: Մուտացիաների շնորհիվ մարդը կարող է կայունություն ձեռք բերել որոշ պաթոգենների նկատմամբ (հայտնի է, որ որոշ մարդիկ կայուն են ՁԻԱՀ-ի վիրուսի նկատմամբ): Մուտացիայի դրական արդյունքի դասական օրինակ է մանգաղաձև անեմիա ժառանգական հիվանդությունը, որով տառապող մարդկանց մոտ հեմոգլոբին սպիտակուցն ունի սխալ կառուցվածք: Սակայն այս մուտացիան կրող մարդիկ կայուն են մալարիայի նկատմամբ: Այդ պատճառով տվյալ մուտացիան ամրապնդվել է Աֆրիկայում: Մարդիկ, որոնց մոտ բացակայում է այս մուտացիան, մահանում են մալարիայից, իսկ նրանք, ովքեր կրող են հանդիսանում, գոյատևելու հնարավորություն են ստանում: Այսպիսով՝ տվյալ մուտացիան միաժամանակ և՛ վնասակար է, և՛ օգտակար:

Կան մուտացիաներ, որոնք փոփոխել են մեր օրգանիզմում կաթի, ճարպերի, ալկոհոլի կամ այլ նյութերի փոխանակության համար պատասխանատու ֆերմենտների ակտիվությունը: Ժամանակի ընթացքում մարդկային տարբեր խմբերում տեղի է ունեցել բնական ընտրություն՝ ըստ այսպիսի որոշակի մուտացիաների (ներկայումս դրանք համարվում են գեների նորմալ տարբերակներ): Բնական ընտրության արդյունքում հյուսիսի բնակիչների մոտ ճարպերի նյութափոխանակությունն ավելի ակտիվ է ընթանում, քան հարավի բնակիչների մոտ (սա կապված է նաև հյուսիսի պայմաններում գոյատևելու հետ): Իսկ եվրոպացիները և ասիացիները տարբերվում են էթանոլի նյութափոխանակությամբ:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց ՊԱՐԳԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ