
Apple-ը վաճառել է 700 միլիոն iPhone և 25 միլիոն Apple TV. Կուկ

RBC-ի փոխանցմամբ՝ երեկ Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցել Apple ընկերության Apple Watch «խելացի ժամացույցների» ու նոր MacBook-ի շնորհանդեսը: Միջոցառման ժամանակ ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է, որ ներկա դրությամբ վաճառվել է 25 միլիոն Apple TV:
Նա հավելել է, որ Apple Pay վճարման համակարգը ներկայումս համագործակցում է 2500 բանկի հետ, իսկ այդ համակարգով վճարումներ անողների թվին ԱՄՆ-ում հասել է մինչև 700.000-ի:
Կուկի խոսքերով՝ Apple ընկերությանը հաջողվել է ցայժմ վաճառել ավելի քան 700 միլիոն սմարթֆոն. «Մենք վաճառել ենք 700 միլիոն iPhone»: Նախորդ տարվա հունիսին Apple-ի վաճառած սմարթֆոնների թիվը կազմել է 500 միլիոն դոլար: