
Apple-ը հետաձգելու է մեծ էկրանով iPad-ի արտադրության մեկնարկը. աղբյուր

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Apple-ը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր հետաձգելու է iPad-ի՝ մեծ էկրանով տարբերակի արտադրության մեկնարկը: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա աղբյուրները:
Նրանց հաղորդմամբ՝ այդ որոշումը կապված է դիսփլեյների մատակարարման ձգձգման հետ: Գործակալության տվյալներով՝ ի սկզբանե պլանավորվել էր 12.9 դյույմ անկյունագծով պլանշետի արտադրությունը գործարկել արդեն այս եռամսյակում:
Մեծ էկրանով iPad-ը հանդիսանում է պլանշետների թարմացմանը միտված ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկի ռազմավարության բաղադրամասը: Ներկայումս վաճառքի համար մատչելի են iPad-ի ստանդարտ տարբերակը՝ 9.7 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով և iPad Mini-ն՝ 7.9 դյույմ էկրանով: