Բաժիններ՝

Հանրահայտ CARFAX ծառայությունը՝ արդեն Հայաստանում

Հայաստանում պաշտոնապես գործարկվել է հանրահայտ CARFAX ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ից ավտոմեքենա ներմուծողներին և գնորդներին պաշտոնապես հարցում անել և տեղեկանալ մեքենայի պատմությանը: Ծառայության շնորհիվ հնարավոր է տեղեկանալ, թե ավտոմեքենան քանի սեփականատեր է ունեցել, քանի մղոն է քշվել, ինչպիսի վթարների և վերանորոգումների է ենթարկվել և այլն: Հայաստանում այս ծառայությունը ներկայացնում է 4car.am վարորդական կայքը՝ որպես CARFAX ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում:

Ըստ 4car.am-ի պատասխանատուների, այս ծառայությունը հնարավորություն կտա ԱՄՆ-ից ավտոմեքենաներ ներկրողներին կամ դրանց գնորդներին առավել հստակ իմանալ ընտրված մեքենաների իրական պատմությունը և առավել արդյունավետ գնային որոշումներ կայացնել:

«CARFAX ծառայության տրամադրումը հայաստանյան վարորդներին մեկ պատուհանի սկզբունքով համապարփակ ծառայություններ մատուցելու մեր մոտեցման մաս է կազմում: Շուտով կհետևեն ևս մի քանի նոր ծառայություններ, ներառյալ ավտոմեքենաների գույքահարկի օնլայն հարցում և վճարում, պետհամարանիշների հարցում բջջային հեռախոսով և այլն»,- նշում է 4car.am-ը ստեղծող Դրայվթեք ընկերության տնօրեն Լևոն Եղյանը:

Հիշեցնենք, որ 4car.am-ը Հայաստանի ամենամեծ վարորդական հարթակն է, որն իր տասնյակ հազարավոր օգտատերերին առաջարկում է այնպիսի անհրաժեշտ ծառայություններ, ինչպես բջջային հեռախոսով և օնլայն երթևեկության խախտումների ծանուցումը, կայանատեղիների գնումը, օնլայն ընդարձակ ավտոշուկա ուր անհատները և դիլերները վաճառում են հազարավոր նոր և օգտագործված ավտոմեքենաներ, ավտոդպրոց՝ թեսթերով և վարորդական խաղերով, երթևեկությանն առնչվող օրենքներն ու կանոնները, և այլն: 4car.am-ը ստեղծվել է 2012թ.-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի երիտասարդ մասնագետների կողմից՝ Նիկիտա Մոբայլ ընկերության աջակցությամբ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս