Բաժիններ՝

Աշխարհի ամենամահացու թույնը

Մարդկանց մի մասի կարծիքով՝ աշխարհի ամենամահացու թույնն օձի թույնն է, մյուսներն էլ կարծում են, որ կարիճինն է, երրորդների վարկածը սարդի թույնն է։ Սակայն կա ավելի սարսափելի թույն։

Դա ինֆորմացիոն թույնն է։

Այն հակաթույն չունի. մի անգամ մտնելով մեր մեջ՝ այն մեզ ողջ կյանքում սպանում է։

Ինֆորմացիոն թույնը տիեզերքի ամենասարսափելի զենքն է։

Կարդացեք նաև

Սա ապացուցելու համար ծանոթանանք մեր ժամանակի կարկառուն գիտնական Մասարու Էմոտոյի հետ։ Նրա գրքերն աշխարհում մեծ մասսայականություն են վայելում։

Մասարու Էմոտոն պատրաստել է մի բացառիկ մանրադիտակ, որի օգնությամբ հնարավոր է վայրկենապես սառեցնել ջուրը և ստանալ փաթիլի լուսանկար։

Էմոտոն իր ողջ կյանքը նվիրեց ջրի հատկությունների վրա ինֆորմացիայի ազդեցության ուսումնասիրությանը և ահա թե ինչ հայտնաբերեց։

Եթե ջրով լի անոթի վրա բացասական բովանդակություն ունեցող բառեր գրենք, ասենք՝ մահ, հիվանդություն, չարիք, ապա կտրուկ սառեցումից հետո փաթիլները տձև էին ստացվում։

Իսկ եթե պոզիտիվ բառեր գրենք՝ սեր, երջանկություն, հավատ, ապա փաթիլներն աստվածային գեղեցկություն էին ունենում։

Իսկ հիմա ուշադրություն

Մենք 80%-ով բաղկացած ենք ջրից։

Եթե ուզում եք փտել ներսից, ապա արտաբերեք բացասական բովանդակությամբ բառեր։

Բայց հիշեք՝ մտքերը նյութական են։

smilikՄտքերը սերմեր են, որից աճում են ինչպես՝ հիվանդությունները, աղքատությունը, մենակությունը, վախերը, անհաջողությունը, այնպես էլ՝ երջանկությունը, հաջողությունը, առողջությունը, հարստությունը, հավատը և սերը։

Իսկ թե ինչպես մտածել, որոշեք դուք։

Եզրակացություն

Ամենամահացու թույնը նեգատիվ ինֆորմացիան է։ Այն մեզ ամեն տեղ է պատուհասում։ Այդ թույնն առավելագույն վնաս է հասցնում մեզ։

Այդ պատճառով Էլ խստագույնս ֆիլտրեք ձեր մտքերը։

Աշխատեք հնարավորինս քիչ հեռուստացույց դիտել, արգելափակեք նեգատիվի հոսք ապահովող կայքերը և մտածեք միմիայն լավ բաների մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս