Ամերիկյան Woolrich մակնիշը թողարկել է Parka Bag բազմագործառութային պայուսակի տարբերակ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածրկալորիական սննակարգը նպաստում է առաջացած տարիքում կենսաբանական ժամաժույցի պահպանմանը եւ խոչընդոտում է ծերացմանը:
Անկախ մշակող Սթիվ Թրոութոն Սմիթը (Steve Troughton-Smith) HomePod-ի սյունակի միջադիրում հայտնաբերել է Home վիրտուալ կոճակի աշխատանքի սկզբունքի նկարագրությունը:
Apple կորպորացիան կդադարի «վարդագույն ոսկու» գույնի iPhone թողարկել: Այդ մասին, ինչպես գրում է The Verge-ն, հայտարարել է KGI Securities-ի վերլուծաբան Մին-Չի Գոն:
ԱՄՆ-ի Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է գտնել մարդու մարմնում բջիջների գործառույթը փոխելու եղանակը, ինչի շնորհիվ կարելի է բուժել վնասված հյուսվածքները, ինչպես նաեւ պայքարել տարբեր հիվանդությունների դեմ:
Մարիխուանա օգտագործող մարդկանց մոտ հիպերտոնիայից կամ արյան բարձ ճնշումից մահանալու ռիսկերը երեք անգամ ավելի են, քան նրանց մոտ, ովքեր այն երբեք չեն օգտագործել:
«Լոխ լյավա», «ա’ խոխա», «մղափուն», «հինգիդամ» և այլ բառային արտահայտություններին ավելացրել ենք կերպարներ՝ ավելի տպավորիչ դարձնելու համար», – մեկնաբանում է Zangi-ի PR մենեջեր Ռուզաննա Փիլոսյանը:
Կենսաբանները հայտնաբերել են սպիտակուց, որը սրտին հարկադրում է ավելացնել մկանային մանրաթելերի զանգվածը եւ բարելավել իր աշխատանքը ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ժամանակ, որի սինթետիկ նմանակները կարող են յուրատեսակ «մարզալիցքի հաբ» դառնալ:
ԱՄՆ-ի Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները սովորել են թուղթ ստեղծել՝ որպես հումք օգտագործելով խոզերի եւ կովերի օրգանները: Պ
Շատերի հետ է պատահում, որ չեն կարողանում գտնել սմարթֆոնը կամ մեկ այլ գադջետ: Նման իրավիճակներում ելք գտնելու համար պետք է հետևել որոնողական համակարգի վերջին թարմացումներին: Google-ի որոնման բաժնում կարող եք գտնել սմարթֆոնի կոորդինատներն այնպես, ինչպես Android Device Manager-ում կամ այլ ծրագրերում:
Կլիմայագետներն ամփոփել են 2016 թվականի արդյունքները Երկրի կլիմայի համար. այն գերազանցել է հերթական ռեկորդը, մոլորակի միջին տարեկան ջերմաստիճանը 0,77 աստիճանով բարձր է եղել 1961-1990 թվականների նորմայից:
Ծերանոցներում տարեց մարդկանց եւ հաշմանդամների կյանքի դիտարկումները ցույց են տալիս, որ ապատիան եւ մոտիվացիայի բացակայությունը զգալիորեն կրճատում են մարդու կյանքը եւ մեծացնում նրա վաղաժամ մահվան հնարավորությունները:
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը աշխատանքից ազատել է ճարտարագետ Ջեյմս Դամորին՝ սկբունքորեն անընդունելի առաջարկի, ինչպես նաև վտանգավոր կարծրատիպեր սերմանելու փորձ իրականացնելու համար:
ԱՄՆ-ում գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի բջիջների գեներ, որոնք կարելի է օգտագործել ուռուցքների ոչնչացման համար իմունոթերապիա իրականացնելիս:
MegaBots ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է Eagle Prime վիթխարի մարտական ռոբոտը:
Մինչեւ 21-րդ դարի վերջը էքստրեմալ եղանակային պայմանների զոհերի թիվը կարող է տարեկան 3 հազարից ավելանալ մինչեւ 150 հազար:
Լուսնի մասնակի խավարում տեղի կունենա օգոսիտոսի 7-ի երեկոյան Երեանի ժամանակով 21:25-ից մինչեւ 23:19-ը:
Facebook սոցցանցի ղեկավարությունն ստիպված էր անջատել արհեստական ինտելեկտի իր համակարգն այն բանից հետո, երբ մեքենաները սկսեցին յուրովի շփվել սեփական՝ գոյություն չունեցող լեզվով, որը մարդիկ չէին հասկանում։
Այս շապիկը օգնությամբ մարդն ինքը կարող է լինել հսկողը վիրտուալ իրականության խաղերում, և, առհասարակ, վիրտուալ իրականությունում հայտնվելիս: Այն կարող է օգնել նաև բժշկության ոլորտում, օրինակ՝ կեցվածքի պահպանման համար: Նմանատիպ շապիկները կարող են օգնել նաև ակտիվ սպորտի դեպքում, օրինակ՝ ծանր ատլետիկայում, կամ մարմնամարզությունում:
Ինսայդեր Սթիվ Համերսթոֆերը, որը նաեւ հայտնի է OnLeaks նիքով, հայտարարել է, որ Apple-ը ձեռնամուխէ եղել iPhone 8-ի արտադրությանը:
Moschino իտալական մակնիշը պատրաստվում է գործարկել նոր գովազգային արշավ: Այս անգամ նրա հերոսուհիները կդառնան միանձնուհիները:
Հայաստանում բավականին բարձր է կեղծ, ոչ արտոնագրված ծրագրերի օգտագործումը՝ հայտնի որպես հենություն: BSA կազմակերպության տվյալներով, Հայաստանն այս ցուցանիշով գտնվում է երրորդ տեղում՝ զիջելով միայն Վենեսուելային և Զիմբաբվեին: Դրա մասին է նշում «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Կորկոտյանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում:
MixBin Electronics-ը iPhone 6-ի, 6s-ի եւ 7-ի համար 260 հազար պատյաններ է հետ կանչել, որոնք քիմիական այրվածքներ, բշտիկներ եւ մաշկի գրգռվածություն են առաջացնում:
Օրեգոնի համալսարանից ամերիկացի ծագումնաբաններն առաջին անգամ Crispr-Cas9 տեխնոլոգիայի միջոցով մարդու սաղմերի մեջ խմբագրել են մուտացիաները, որոնք կարող էին հիվանդություններ հարուցել:
«Ես գտնում եմ, որ երկրում գիտության ոլորտում իրոք դեպի լավն է գնում վիճակը: Եթե հետևենք վերջին մի քանի տարիներին, ապա կարող ենք ասել, որ մենք առաջ ավելի թերահավատորեն էինք գիտությանը մոտենում»:
Հատկապես ուշադիր եղեք, եթե այսպիսի հաղորդագրություն ստանաք:
Facebook-ը մշակում է սարք, որը նախատեսված է տեսակապով զրույցներ վարելու համար, այն կարող են ներկայացնել 2018 թվականի գարնանը:
Apple-ը երրորդ ֆինանսական եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել է ընթացիկ տարվա հունիսի 30-ին, iPhone սմարթֆոնների վաճառքների աճ է գրանցել:
Սևանում ավարտվել է Sevan Startup Summit-ը: Իր ձևաչափով Sevan Startup Summit-ը եզակի է տարածաշրջանում, քանի որ ստարտափների համար նախատեսված առաջին ոչ ֆորմալ միջոցառումն է: Բացի այդ, Sevan Startup Summit-ն իր ձևաչափով առաջինն է աշխարհում:
Անկախ մշակողներն Apple-ի HomePod խելացի սյունակի միջադրման մեջ տեղեկատվություն dg հայտնաբերել iPhone 8-ի նոր գործառույթների մասին: