Nokia-ն կվերսկսի E71 լեգենդար qwerty–սմարթֆոնի վաճառքները
HMD Global ընկերությունն աշխատում է Nokia E71-ի «լիաչափ» ստեղնաշարով ամենահանրաճանաչ հեռախոսներից մեկի նոր տարբերակի վրա: Այս մասին հայտնել է Gizmochina պորտալը:
Ապարատը, որն, ըստ լուրերի՝ կհայտնվի 2018 թվականին, նախորդից կժառանգի qwerty-դասավորություն, կստանա 3,5-դյույմանոց սենսորային դիսփլեյ՝ 480 p լուծաչափով, Snapdragon 205 պրոցեսոր եւ 4G եւ Bluetooth SIG ենթակալ:
Անվանացուցակներում նաեւ հիշատակվում է մեկ գիգաբայթ RAM եւ ութ գիգաբայթի հիշասարք:
Հաղորդվում է, որ հեռախոսը կհանդերձեն երեք մեգափիքսել խցիկով՝ տվիչով: Շուկայում մատչելի կլինեն մեկ կամ երկու SIM-քարտերով ենթակալով մոդելները: Սպասվում է, որ ապարատի գինը կկազմի 150-ից մինչեւ 300 ամերիկյան դոլար: E71 յուրօրինակ մոդելը վաճառքի է հանվել 2008 թվականին: Թողարկման պահից ի վեր մեկ տարում իրացվել է ավելի քան 15 միլիոն qwerty-սմարթֆոն:
Ընկերությունից պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն հետեւել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: