Բաժիններ՝

Իլոն Մասքը խոստացել է էլեկտրապիկապ թողարկել

SpaceX ամերիկյան ընկերության ղեկավար Իլոն Մասքը խոստացել է էլեկտրապիկապ թողարկել Tesla Model Y-ից անմիջապես հետո։

«Ես խոստանում եմ, որ մենք պիկապ կստեղծենք Tesla Model Y-ից անմիջապես հետո: Գրեթե հինգ տարի գլխումս գաղափարներ եմ պահում դիզայներական ու ինժեներային մանրամասների վերաբերյալ: Շտապում եմ կառուցել այն»,- պատասխանել է Մասքը պիկապի ստեղծման վերաբերյալ Twitter-ում իր բաժանորդի խնդրանքին:

Հոկտեմբերին Tesla Inc. ընկերությունը ներկայացրել էր Tesla Semi էլեկտրական բեռնատարի նախատիպը՝ ինքնակառավարման տեխնոլոգիայով: Շնորհանդեսին Մասքը պարզաբանել էր, որ էլեկտրական բեռնատարի ստեղծումը հերթական քայլն է համաշխարհային տնտեսությունը հանածո վառելիքի օգտագործումից ազատելու ուղղությամբ: Tesla Semi-ի սերիական արտադրությունը պլանավորվում է սկսել 2019 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս