Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու պարզ միջոց են նշել

Կանաչ տերեւաբանջարեղենը դանդաղեցնում է ուղեղի ծերացումն՝ օգնելով պահպանելու հիշողությունը եւ մյուս ճանաչողական գործառույթները: Այս եզրակացությանն են հանգել Ռաշի համալսարանի Բժշկագիտական կենտրոնի ամերիկացի մասնագետները: Գիտնականների հոդվածը հրապարակված է Neurology հանդեսում: Այդ մասին հաղորդվում է Phys.org. կայքի մամուլի տեղեկագրում։

Հետազոտությանը մասնակցել է 960 տարեց մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 81: Նրանք անցել են անկետավորում՝ նշելով, թե սովորաբար ինչով են սնվում: Կամավորները նաեւ ամեն տարի կատարել են ճանաչողական ունակությունների (ուշադրության, հիշողության, մտածողության) թեստեր: Գիտնականները փորձարկումների մասնակիցներին բաժանել են հինգ խմբի՝ այն համապատասխանությամբ, թե նրանք որքան հաճախ են գործածել բանջարեղեն, եւ օրական 1,3 չափաբաժին կերածներին համեմատել են նրանց հետ, ովքեր այն ամենից քիչ են կերել (0,1 չափաբաժին):

Ամեն տարի բոլոր մասնակիցների մտավոր ունակություններն ամբողջությամբ վերցված նվազել են 0,08 ստանդարտային միավորով: Սակայն նրանց մոտ, ովքեր շատ կանաչեղեն են կերել, ուղեղի ծերացման նշանները դրսեւորվել են ավելի քիչ չափով: Հետազոտողների խոսքով՝ նրանք 11 տարով ավելի երիտասարդ են եղել նրանցից, ովքեր բանջարեղեն չեն գործածել:

Տեսանյութեր

Լրահոս