Բաժիններ՝

iPhone X-ի տերերը պատմել են սմարթֆոնի նոր թերության մասին

iPhone X-ի տերերը պատմել են Face ID-ի (դեմքի ճանաչման համակարգի) միջոցով ընտանեկան գնումներ կատարելու անհնարինության մասին: Այդ մասին հայտնել է Ars Technica պորտալը:

iPhone-ի նախորդ մոդելներում, ինչպես գրում է հրտարակությունը, Touch ID-ը (մատնադրոշմների ճանաչման համակարգը) թույլ էր տալիս հավանության տալ ընտանեկան գնումներին:

Սակայն Apple-ի վերջին նորույթի օգտատերերը գանգատվում են, որ այժմ իրենք պետք է մտցնեն Apple ID-ի նշանաբառ, օրինակի համար՝ իրենց երեխաների կողմից այլ սարքից կատարված ձեռքբերմանը հավանություն տալու համար, քանի որ Face ID-ի միջոցով, որն iPhone X-ում փոխարինել է Touch ID-ին, դա անել հնարավոր չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս