Գիտնականները բացատրել են, թե ինչպես է սպորտն օգնում թողնելու ծխելը

Կանոնավոր ֆիզիկական վարժություններն օգնում են ավելի հեշտ տանելու հրաժարման համախտանիշը, որը զարգանում է ծխելը թողնելու հետեւանքով:

Այս մասին ասված է այն հետազոտության մեջ, որը հրապարակվել է British Journal of Pharmacology հանդեսում։ Գիտնականները նշում են, որ, չնայած նիկոտինային կախվածության բուժման ժամանակ սպորտի արդյունավետության մասին հաստատված տվյալների առկայությանը, այդ երեւույթի մեխանիզմները մնում էին անհայտ:

Լաբորատոր մկների վրա կատարված գիտափորձի շնորհիվ պարզվել է, որ ֆիզիկական ծանրաբեռնություններն՝ անկախ դրանց ինտենսիվությունից, ազդեցություն են գործում հիպոկամպում գտնվող a7 նիկոտինային ացետիլքոլինային ռեցեպտորների վրա: Կախվածության զարգացման հետեւանքով դրանց զգայունությունը նվազում է, եւ օրգանիզմին նիկոտինի ավելի ու ավելի շատ «դոզա» է պահանջվում: Իսկ սպորտային բեռնվածությունները վերականգնում են դրանց ակտիվությունը եւ դրանով իսկ թույլ են տալիս նվազեցնել հրաժարման համախտանիշի նշանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս