
Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին տարհանելու բացառիկ լուսանկարներ են հայտնաբերվել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով հաջողվել է հայտնաբերել մինչ օրս անհայտ շուրջ քսանհինգ նոր լուսանկար՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական ռազմանավերի միջոցով տարհանելու տեսարաններով:
Թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ հայտնաբերված բնօրինակ լուսանկարներն արվել են 1915 թվականի սեպտեմբերին ֆրանսիական ռազմածովային նավատորմի սպայի կողմից:
Լուսանկարները ներկայացնում են նավակներով խաղաղ հայ բնակչությանը դեպի ռազմանավեր տեղափոխելու գործողությունները, նավերի տախտակամածին նրանց տեղավորումն ու այլ տեսարաններ: Նորահայտ բնօրինակ այս լուսանկարները հանրությանը կներկայացվեն 2018 թ. ապրիլին: