Գիտնականները նշել են ձկնամթերքի անսպասելի օգուտը

Փենսիլվանիայի գիտնականները պարզել են, որ ձկնամթերքի գործածումը, թեկուզեւ շաբաթական մեկ անգամ, նպաստում է լավ քնին եւ բարձրացնում է մտավոր ընդունակությունները: Ինչպես հայտնել է MedicalXpress-ը, մասնագետների հոդվածը հրապարակված է Scientific Reports հանդեսում։

Հետազոտությանը մասնակցել է 9-11 տարեկան 541 երեխա: Երեխաներն անցել են անկետավորում՝ նշելով, թե որքան հաճախ են ձկնամթերք գործածել անցյալ ամսին:

Նրանք նաեւ մասնակցել են IQ թեստին, որը կոչվում է «Վեքսլերի ինտելեկտի սանդղակ երեխաների համար», որտեղ գնահատվում են բանավոր եւ ոչ բանավոր ունակությունները: Քնի որակը (դրա տեւողությունը եւ անընդհատությունը) գնահատվել է ծնողների պատասխանների հիման վրա: Մասնագետները հաշվի են առել ծնողների կրթության մակարդակը, նրանց ընտանեկան դրությունը, մասնագիտությունը եւ ընտանիքում որդիների եւ դուստրերի թիվը:

Այն երեխաները, որոնք ձուկ են կերել ամեն շաբաթ, 4,8 բալ ավելի են հավաքել, քան հետազոտության մնացած մասնակիցները: Նրանք ավելի քիչ են տառապել քնի խանգարումներից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031