Բաժիններ՝

Գիտնականները թմրամոլության դեմ պատվաստանյութ են ստեղծել

Ուոլթեր Ռիդի ազգային ռազմաբժշկական կենտրոնի հետազոտողները մշակել են այնպիսի մի նյութ, որն արգելափակում է հերոինի ներգործությունը: Պատրաստուկն արդեն թեստավորվել է կենդանիների՝ լաբորատոր մկների եւ առնետների վրա: Հետազոտությունների արդյունքների մասին հոդվածը հրապարակված է Journal of Medicinal Chemistry հանդեսում։

Օրգանիզմում հայտնվելու դեպքում նոր պատրաստուկը կապազերծում է այն հակամարմինները, որոնք արգելակում են օպիոդների մոլեկուլների անցումն արյունա-ուղեղային պատնեշով: Թմրակախյալի համար դա նշանակում է, որ, անկախ ստացված դեղաչափից, նա թմրադեղի հոգեակտիվ ներգործությունները չի զգում:

Հետազոտողները նշում են, որ նոր պատրաստուկը կանխում է ոչ միայն հերոինի, այլեւ մյուս օպիոդների թափանցումն ուղեղ: Ենթադրվում է, որ փորձարկումներն ավարտելու համար գիտնականներին կպահանջվի մի քանի տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031