Բաժիններ՝

WhatsApp-ը 2018 թվականին կդադարեցնի աշխատանքն առանձին սմարթֆոններում

WhatsApp ծառայության ստեղծողները 2018 թվականից կհրաժարվեն առանձին գործառական համակարգերի աջակցությունից:

Այդ մասին հայտնել է International Business Times-ը: Նշվում է, որ հունվարի 1-ից մեսենջերը չի աշխատելու այն սմարթֆոններում, որոնց վրա տեղադրված է ОС Windows 8.0 եւ ավելի վաղ տարբերակներ, ինչպես նաեւ BlackBerry OS կամ BlackBerry 10:

Ընկերությունում ճշտել են, որ այս համակարգերին աջակցելուց հրաժարվելը տեղի կունենա աստիճանաբար, սակայն մոտ ժամանակներս ծառայության շատ գործառույթներ անհասանելի կդառնան մի շարք սարքերի համար: Նաեւ հաջորդ տարի պլանավորվում է դադարեցնել աջակցությունը Nokia S40-ին եւ S60-ին, իսկ մինչեւ 2020 թվականը համանման իրադրություն Է սպասում այն սմարթֆոններին, որոնք աշխատում են Android 2.3.7-ի եւ ավելի հին բազայի վրա:

WhatsApp-ը տեքստային հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման համակարգ է սմարթֆոնների ու պլանշետների համար, որը ձայնային ու տեսակապ է ապահովում: Մեսենջերը գործարկվել է 2009 թվականին, այժմ դրանից օգտվում է ավելի քան 1 միլիարդ մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս