Ցուցադրվել է աշխարհի ամենափոքր շարժական հեռախոսը
Kickstarter-ի հարթակում հայտնվել է Zanco Tiny T1 նախագիծը, որը փող է հավաքում աշխարհում ամենափոքր շարժական հեռախոսների արտադրության համար: Այդ մասին հայտնել է HypeBeast-ը։
Հրատարակությունը նաեւ հրապարակել է գաջեթի տեսաշնորհանդեսը: Հաղորդվում է, որ հեռախոսի մշակմամբ զբաղվել է Clubit New Media, Ltd. ընկերությունը: Դրա երկարությունը 47 միլիմետր է, որը կազմում է ձեռքի բթամատի կեսը: Tiny T1-ը կարող է իր մեջ պահել մինչեւ 300 կոնտակտ, 50 հաղորդագրություն եւ վերջին 50 կանչերը: Դրանով կարելի է զանգահարել եւ հաղորդագրություններ ուղարկել: Հեռախոսը հանդերձված է nano-SIM-ի համար մուտքով, OLED-դիսփլեյով եւ 13 ձայնային հրահանգներով: Այն մարտկոցի լիցքավորումը կարող էպահել չորս օր: