168.am-ը մաթեմատիկոս, ՀՌՀ դոցենտ Վաչագան Վահրադյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակ ունեն նմանատիպ պնդումները, երբ Քարահուջն ամբողջ աշխարհում հայտնի է՝ որպես հնագույն աստղադիտարան, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ չի կարող ասել, թե որն է այդ պնդումների նպատակը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովի բացմանը, լսել ներկայացված զեկույցներն ու փորձագիտական առաջարկությունները: Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Զարգացում և ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ:
Apple կորպորացիան եւ նրա երկրպագուները կարող են բախվել նոր iPhone-ների մատակարարման դեֆիցիտի, որոնք պետք է լայն հանրությանը ներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ:
Իսրայելից եւ Գերմանիայից մի խումբ հետազոտողներ Հորդանան գետի հովտում հայտնաբերել են բացառիկ կավե անոթ, որը պատրաստվել է ավելի քան 7,2 հազար տարի առաջ: Այդ մասին հայտնել է Jerusalem Post-ը:
Գյումրիում մեկնարկում է 4-րդ ԲարՔեմփը՝ Համացանցի, Նոր մեդիաների, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հերթական ոչ ֆորմալ Կոնֆերանսը: (չ)Կոնֆերանսը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին և 8-ին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի Ջրվեժ թաղամաս. հենց այստեղ է նախատեսվում իրականացնել ՏՏ ոլորտի ամենախոստումնալից նախագծերից մեկը` «Ինժեներական քաղաքը»։
ԴիջիԹեքին ներկա կլինեն մասնակիցներ և պատվիրակություններ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Շվեդիայից, Ռուստաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլն: Միջազգային ընկերություններից մասնավորապես կմասնակցեն չինական հանրահայտ Dahua Technology ընկերությունը, ճապոնական Hitachi Construction Machinery Eurasia, Mitsubishi Heavy Industries և այլ ընկերություններ, շվեդական Ericsson ընկերությունը, դանիական Jabra ընկերությունը, և այլն:
Մի խումբ ամերիկացի հետազոտողներ ասպիրինի վտանգավոր հատկություն են հայտնաբերել:
«ԹՈՒՄՈ»-ի և Եվրամիության համագործակցությամբ ստեղծվող «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը ճանաչվել է լավագույն ստեղծարար նորարարությունը եվրոպական բարձրակարգ NICE Awards մրցույթում` հայտնվելով 100-ից ավելի դիմորդներից ընտրված լավագույն հնգյակում։
Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն անցկացնելու են 6-ամսյա ինտենսիվ դասընթացներ ծրագրավորման ոլորտում 200 անձանց համար։
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ավելի քան տասը գեն, որոնցում մուտացիաները հանգեցնում են թե՛ երկրորդ տիպի շաքարախտի եւ թե՛ սրտի պսակաձեւ անոթների հիվանդության զարգացման, ինչը վկայում է առողջության այս խնդիրների հայտնվելու մեջ ընդհանուր կապերի առկայության մասին:
Ցանցում հրապարակվել է աշխատող iPhone 8-ը ներկայացնող տեսանյութ:
Ռուստաստանի Յարոսլավլ քաղաքում կհիմնադրվի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա: Լաբորատորիան կհիմնադրվի տեղի հայ համայնքի աջակցությամբ: «ԱրՄաթ» ժամանակակից տեխնոլոգիական լաբորատորիայում պատանիները կսովորեն ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ:
Ընդունված է համարել, որ խելքը և երջանկության զգացումը հակադարձ համեմատական են. որքան բարձր է մարդու IQ-ն, այնքան ցածր է երջանկության զգացումը։
Նոր iPhone-ում կարող են հայտնվել Siri ձայնային ասիստենտի կանչեր՝ պահելով արգելափակման կոճակը:
Sanko ճապոնական ընկերությունը, որը թողարկում է տարատեսակ գադջետներ և աքսեսուարներ, օրերս թողարկել է ածելի, որը միանում է lightning iPhone-ին:
Սպասվում էր, որ սեպտեմբերի 12-ին կներկայացվի նոր սմարթֆոնը, որը կկոչվի iPhone8, կունենա գրեթե առանց կաղապարների OLED էկրան, 3D տեսախցիկ: Բացի այս, պետք է ներկայացվեին նաև երկու սմարթֆոններ՝ iPhone7S և iPhone 7S Plus: Ինչպես հայտնում են ներքին աղբյուրները, նոր հեղափոխական սմարթֆոնը չի կոչվի iPhone8, այլ՝ iPhone Edition: Իսկ iPhone8 կկոչվեն iPhone 7S-ը և iPhone 7S Plus-ը:
Գերմանացի, նիդեռլանդացի, ամերիկացի եւ ճապոնացի գիտնականները հայտնաբերել են կյանքի տեւողության որոշման պարզ եղանակ: Համապատասխան հետազոտությունը հրապարկված է NatureCommunications հանդեսում:
Բրիտանական Times Higher Education-ը կատարել է ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի (կամ բժշկագիտության) եւ տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի 50 դափնեկիրների հարցում:
Zangi-ն ստեղծել է ուսումնական ստիկերների փաթեթներ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Ստիկերների փաթեթներից յուրաքանչյուրը կազմված է 23 յուրահատուկ նկարազարդ ստիկերներից:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Օգոստոսին հանրության դատին ներկայացվեցին մի շարք նոր սմարթֆոններ, որոնցից սպառողների համար ամենահարմար տարբերակները ներկայացրին Nokia և Xiaomi ընկերությունները:
Սեպտեմբերի 1-ին «Ֆլորենս» խոշոր աստղակերպը կանցնի Երկրից 7 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:
Ամերիկյան առաջատար փոփ երաժիշտներից Սեբուն, ով առավել հայտնի է՝ որպես «Safe and Sound» պլատինե դարձած հիթի կատարող, Capital Cities դուետի անդամ, և հայ երգչուհի Սիրուշոն հայտնել են բջջային հավելվածների հետ համատեղ իրականացրած նախագծի մասին։ Այսուհետ PicsArt-ում տեղ կգտնեն վերջերս հիթ դարձած «Vuy Aman» ստեղծագործությամբ ոգեշնչված անվանական շրջանակների ու սթիքերների փաթեթները:
IFA խորհրդաժողովի շրջանակներում Acer ընկերությունը ներկայացրել է Predator Orion 9000 համակարգիչը, որի կորպուսում երկու անիվներ են ներսարված՝ փոխադրման համար:
Անհանգստությունը, վախը եւ դեպրեսիան աղիների միկրոֆլորայի ֆունկցիայի խանգարման հետեւանք են:
Yandex-ը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկում են համատեղ կրթական ծրագիր` Ծրագրավորման դպրոց Հայաստանում:
Պրոֆեսոր Պեկա Յոուսիլահտին՝ Ֆինլանդիայի Առողջության եւ բարեկեցության ազգային ինստիտուտից, Եվրոպայի սրտաբանների ընկերության խորհրդաժողովի (Բարսելոն, Իսպանիա) ընթացքում հայտնել է աղի չափազանց շատ գործածության վտանգը:
Ձեզ ենք ներկայացնում խելացի շիշ, որը կարողանում է հասկանալ խմիչքի որակը, էներգետիկ արժեքը, բաղադրությունը:
Գիտնականների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է, որ կանակինումաբը միաժամանակ նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը: