
Ամերիկացի գիտնականները ՄԻԱՎ-ը «կատարելապես» ճնշող դեղ են ստեղծել

Ելի համալսարանի (ԱՄՆ) մոլեկուլային կենսաբաններն ստեղծել են գերարդյունավետ պատրաստուկ, որը ճնշում է այն ֆերմենտի աշխատանքը, որը մարդու իմունային անբավարարության վիրուսին (ՄԻԱՎ) օգնում է իրեն ներդնել բջիջի ԴՆԹ-ում, եւ դրա օգնությամբ մկներին պաշտպանել են վարակից: Այդ մասին ասված է PNAS հանդեսում հրապարակված հոդվածում:
«Մեր «նյութ-1»-ով լցոնված նանոմասնիկների մեկ դեղաչափը մկների T-բջիջները պաշտպանել է զանգվածային ոչնչացումից եւ վիրուսային մասնիկների պարունակությունը նվազագույն մակարդակում է պահել երեք շաբաթվա ընթացքում: «Նյութ-1»-ը կարող է պայքարել ինչպես ՄԻԱՎ-ի սովորական կլինիկական մանրէահիմքերի, այնպես էլ դրա «անխոցելի» տարբերակների դեմ»,- գրում են Քերեն Անդերսոնը եւ նրա գործընկերները Ելի համալսարանից:
Ինչպես ցույց են տվել փորձերը, «նյութ-1»-ն ուժեղացրել է մյուս պատրաստուկների գործողությունը եւ արդյունավետորեն ճնշել է վիրուսի բազմացումը նույնիսկ փոքր դեղաչափերով՝ ըստ որում չառաջացնելով ոչ մի կարգի կողմնակի ազդեցություն, ինչը գիտնականներին հարկադրել է անցնելու մինչկլինիկական փորձարկումների, որոնք նրանք անցկացրել են «մարդու» իմունային համակարգով մկների վրա:
Այս ամենն, ինչպես կարծում են գիտնականները, վկայում է, որ այդ միացությունը կարող է հիմք դառնալ ՄԻԱՎ-ի դեմ անվտանգ եւ «տեւանվագ» դեղորայքի եւ կանխարգելման միջոցների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: