
«Դասամիջոց». Zangi-ի նոր ուսումնական ստիկերները

Zangi-ն ստեղծել է ուսումնական ստիկերների փաթեթներ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Ստիկերների փաթեթներից յուրաքանչյուրը կազմված է 23 յուրահատուկ նկարազարդ ստիկերներից:
«Դասամիջոց» ստիկերների շարքի ստեղծման ժամանակ հաշվի են առնվել հայկական դպրոցական և ուսանողական միջավայրերում ամենահաճախ օգտագործվող որոշ արտահայտություններ, ինչպիսիք են՝ «գլո՛ւխդ մոռանայիր», «կտա՞ս՝ արտագրեմ», իսկ «մեր ժամանակ», և այլն: Փաթեթի անգլերեն և ռուսերեն տարբերակներում փոխարինվել են որոշ արտահայություններ՝ կախված լեզվամտածողությունից։
«Ստիկերների կերպարները ստեղծելիս գրքերին, մատիտներին ու տաբլեթներին պատկերացրել ենք այն հիմնական իրավիճակներում, որոնք բնորոշ են ուսումնական միջավայրին»,- մեկնաբանում է Zangi-ի դիզայներ Եվգենյա Շուբնիկովան։ «Բառային արտահայտություններն իմաստավորում են որոշ կերպարների էմոցիոնալ կարգավիճակը, սակայն այս ստիկերներն ունիվերսալ են և կարող են օգտագործվել ամենուր։ Մենք բոլորս էլ հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ զգացմունքներն արտահայտելու համար միայն բառերը բավարար չեն, այս ստիկերները կօգնեն հաղորդակցման ժամանակ արտահայտել և ավելի հետաքրքիր ու հուզական դարձնել առօրյա խոսակցությունները»։
«Դասամիջոց» փաթեթի անգլերեն և ռուսերեն տարբերակներն անվանվել են «Перемена» և «Class Break»։ Փաթեթներն արդեն հասանելի են, և Zangi-ի օգտատերերը կարող են ավելացնել դրանք հավելվածի «Ստիկերներ»-ից։
Zangi հավելվածը մուտք գործեց միջազգային շուկա 2015թ.-ին և արդեն ունի 1.5 միլիոն ակտիվ օգտատեր աշխարհի տարբեր երկրներում։ Zangi-ն աշխատում է ամենուր՝ ապահելով որակյալ կապ նույնիսկ թույլ ինտերնետի ժամանակ: Բեռնել հավելվածը կարող եք այստեղ.
Սիրարփի Աղաբաբյան