Բաժիններ՝

Google-ն օգտատերերին կօգնի ճանաչել դեպրեսիան

Google-ի ամերիկյան տարբերակը կառաջարկի «դեպրեսիայի թեստ» անցնել այն օգտատերերին, ովքեր որոնման տողում կմտցնեն «դեպրեսիա» բառը: Դա Google-ի և ԱՄՆ-ի Հոգեկան հիվանդությունների ազգային դաշինքի (Nami) համատեղ նախագիծն է, որը նպատակ ունի օգնել դեպրեսիայի վիճակում գտնվող օգտատերերին՝ հնարավորինս շուտ կասկածելու իրենց մոտ այդ հոգեկան խանգարման առկայության հարցում և դիմելու բժշկի, տեղեկացնում է BBC-ն:

Այս հոգեբանական օգնությունը մատչելի կլինի սոսկ ԱՄՆ-ում. այն օգտատերերին, որոնք տեղեկատվություն կփնտրեն դեպրեսիայի մասին, Google-ը կառաջարկի պատասխանել մի շարք հարցերի՝ հասկանալու՝ կա արդյոք անհանգստանելու պատճառ: Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում են Nami-ում, հարցաթերթիկի լրացումը չի կարելի դիտել որպես լիարժեք ախտորոշման փոխարինում, որը կատարում է բժիշկը:

«Դեպրեսիայի թեստը» նախատեսված է ամենից առաջ այն բանի համար, որ մարդիկ, ում մոտ իրոք դիտվում է այդ խանգարումը, պատասխանելով մի շարք հարցերի՝ չձգձգեն բժշկին այցելելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031