TRIPP-ը անվանակոչվել է իմ պատվին, և ես շատ եմ գնահատում դա. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից ուղիղ եթերով C5+1 հանդիպման ժամանակ իր ելույթում հիշատակել է Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին (TRIPP):
«Ինչպես այն ժամանակ ասել էի, այս պատմական համաձայնագիրը ներառում է նոր Թրամփի երթուղու կառուցումը։ Սա իսկապես հրաշալի բան է։ Այն անվանակոչվել է իմ պատվին, և ես շատ եմ գնահատում դա։ Սա իսկապես մեծ իրադարձություն է՝ նոր Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության անունով», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նշել է, որ այդ ճանապարհն այժմ կառուցվում է և անցնում է աշխարհի տնտեսապես ամենակարևոր վայրերից մի քանիսով, ինչը կբարձրացնի առևտրային գործունեությունը Կասպից ծովի մյուս կողմում և կօգնի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին։
«Ես լավատեսորեն եմ տրամադրված, որ այսօր այստեղ գտնվող յուրաքանչյուր երկիր կշահի խաղաղությունից, եթե օգտվի այս համաձայնագրով մեր ստեղծած հնարավորությունից», – ասել է Թրամփը։

