Բաժիններ՝

ԶԼՄ-ները հայտնել են նոր iPhone-ի շնորհանդեսի օրը

Apple-ի նոր սմարթֆոնի շնորհանդեսը, որը, հավանաբար, կստանա iPhone 8 անվանումը, կկայանա սեպտեմբերի 8-ին: Այդ մասին գրել է Mac4Ever հրատարակությունը, որը մասնագիտացած է ընկերության նորույթների մասին լուրերի բնագավառում: Վերջին ժամանակներս ստացվել են բազմաթիվ հաղորդումներ տարբեր աղբյուրներից՝ մատակարարներից մինչև բջջային գործարկուները, և ընդհանուր առմամբ կարելի պատկերացնել, թե ինչ տեսք կունենա Apple-ի նոր առաջատար սմարթֆոնը:

Սպասվում է, որ iPhine 8-ը կստանա OLED-էկրան՝ 5,8 դյույմ չափով և կդառնա ամենամեծն ամերիկյան ֆիրմայի սմարթֆոնների շարքում: Որպես ամենանկատելի նորույթներց մեկը նշվում է Home կոճակի բացակայությունը. դրա գործառույթները կկատարի «վիրտուալ» կոճակը, որն էկրանի մի մասն է:

Վարկածներից մեկով՝ նոր հեռախոսը կօգտագործի օգտատերերի նույնականացման համար դեմքերի ճանաչման տեխնոլոգիա՝ Touch ID տեխնոլոգիայի փոխարեն, որը տիրոջը որոշում է մատնադրոշմներով: Կան տվյալներ, որ հեռախոսը կհանդերձվի անհաղորդալար լիցքավորման տեխնոլոգիայով: Վերջապես, նորույթի գինը: Աղբյուրների տվյալներով՝ առաջատար սմարթֆոնի գները կսկսվեն 1000 կամ նույնիսկ 1100 դոլարից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս