Բաժիններ՝

Յարոսլավլ քաղաքում կհիմնադրվի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա

Ռուստաստանի Յարոսլավլ քաղաքում կհիմնադրվի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա: Լաբորատորիան կհիմնադրվի տեղի հայ համայնքի աջակցությամբ: «ԱրՄաթ» ժամանակակից տեխնոլոգիական լաբորատորիայում պատանիները կսովորեն ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ:

Այս կապակցությամբ Աստղիկ Մկրտչյանը Յարոսլավլից ժամանել է Հայաստան և վերապատրաստվում է Ինֆորացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գրասենյակում Յարոսլավլի «ԱրՄաթում» դասավանդելու համար:

Ի դեպ, Յարոսլավլի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավարի վերապատրաստման դասընթացը վարում են ԻՏՁՄ-ի «Բանակից՝ ՏՏ ոլորտ» կրթական ծրագրի սաները, ովքեր զորացրվելուց հետո կարճ ժամանակահատվածում համապատասխան հմտություններ են յուրացրել ու այժմ իրենց գիտելիքները պատրաստակամորեն փոխանցում են «ԱրՄաթի» խմբավարներին ու սաներին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս