Բաժիններ՝

Իլոն Մասքը հրապարակել է SpaceX-ի առաջին սկաֆանդրի լուսանկարը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքը հրապարակել է առաջին սկաֆանդրի լուսանկարը, որը մշակել է իր գլխավորած SpaceX հրթիռաշինական ընկերությունը: Լուսանկարն օգոստոսի 23-ին զետեղվել է Մասքի Instagram-ում:

«SpaceX-ի սկաֆանդրի առաջին լուսանկարը (…) Արժե նշել, որ այն իրոք գործում է (մակետ չԷ)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մասքը նաև նշել Է, որ սկաֆանդրն արդեն փորձարկումներ է անցել կրկնակի վակուումային ճնշմամբ: «Անհավանականորեն բարդ էր հավասարակշռություն գտնել գեղագիտության և գործառականության միջև: Դա հեշտ է անել առանձին-առանձին»,- հավելել է նա:

SpaceX-ն զբաղվում է տիեզերական տեխնիկայի, մասնավորապես, Falcon 9 տանող հրթիռների և Dragon բեռնատար տիեզերանավերի արտադրությամբ, որոնք NASA-ն օգտագործում է Միջազգային տիեզերակայան ջուր, պարեն և սարքավորանքներ հասցնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031