Խելացի շիշ, որը հասկանում է հեղուկի որակն ու բաղադրությունը
Վերջին տարիներին մեկը մյուսի հետևից ստեղծվում են գադջետներ, որոնք օգնում են մարդկանց ամենատարբեր ոլորտներում:
Ձեզ ենք ներկայացնում խելացի շիշ, որը կարողանում է հասկանալ խմիչքի որակը, էներգետիկ արժեքը, բաղադրությունը:
Խմած հեղուկի քանակն ու բաղադրությունը սմարթֆոնում գրանցելն արդեն անցյալում է: Prismcups խելացի շիշը մեխանիկորեն գրանցում է, թե ինչ բաղադրությամբ և որքան հեղուկ եք օգտագործում դուք օրվա ընթացքում: Բացի այդ, շիշը ձեզ ներկայացնում է, թե որքան վիտամիններ եք ստացել դուք մեկ օրվա ընթացքում:
Շիշը ոչ միայն հասկանում է հյութերի ու ջրի տարբերությունը, այլև կարող է ճանաչել սուրճերի տարատեսակները: Բջջային հավելվածի միջոցով շիշը հիշեցնում է ձեզ, թե երբ է պետք նորից սուրճ խմել, կամ զգուշացնում է ձեզ, որ ևս մեկ գավաթ սուրճը կարող է վնասել ձեզ:
Այս միջոցով Prismcups-ն օգնում է ձեզ պահպանել ջրի ճիշտ բալանսն օրգանիզմում, ինչպես նաև սովորեցնում է ճիշտ ընտրել խմիչքները:
Այս պահին խելացի շիշն արժե 59 դոլար: Մյուս տարվա սեպտեմբերից խելացի շիշը կթողարկվի մեծ քանակությամբ:
Սիրարփի Աղաբաբյան