Facebook-ը կգործարկի Tinder-ի նմանակը
                                    Facebook-ի հատուկ ցանցը թեստավորում է գործառույթ, որի միջոցով միմյանց ընկերացած օգտատերերը կարող են հանդիպել իրական կյանքում: Դրա վրա ուշադրություն է դարձրել Motherboard հրատարակության լրագրողը։
Դատելով թղթակցի նկարագրությունից՝ նոր գործառույթը գործում է հետեւյալ կերպ. սոցցանցն առաջարկում է ցուցակից առանձնացնել այն ընկերներին, ում հետ կցանկանայիք հանդիպել: Հաղորդակցումը կսկսվի սոսկ այն դեպքում, եթե ընտրությունը լինի փոխադարձ, մինչ այդ ցանկացած պատասխաններ կողմնակի են:
Երկուստեք համաձայնությամբ զրույցը հիշեցնում է Tinder առցանց-ծանոթությունների համար ծառայության հիմնական գործառույթը: Facebook-ն ինքը նորամուծությունն անվանում է «հանդիպման նոր եղանակ»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    