Բաժիններ՝

Սիրուշոն և Սեբուն PicsArt-ում թողարկել են Vuy Aman սթիքերների անվճար փաթեթ

«Vuy Aman» հիթով ոգեշնչված ինքնատիպ սթիքերներն ու շրջանակներն արդեն հասանելի են PicsArt հավելվածում ՝անվճար:

Ամերիկյան առաջատար փոփ երաժիշտներից Սեբուն, ով առավել հայտնի է՝ որպես «Safe and Sound» պլատինե դարձած հիթի կատարող, Capital Cities  դուետի անդամ, և հայ երգչուհի Սիրուշոն հայտնել են  բջջային հավելվածների հետ համատեղ իրականացրած նախագծի մասին։ Այսուհետ PicsArt-ում տեղ կգտնեն վերջերս հիթ դարձած «Vuy Aman» ստեղծագործությամբ ոգեշնչված անվանական շրջանակների ու սթիքերների փաթեթները:

Այսպիսով՝ արդեն այսօր ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող PicsArt հավելվածի համայնքը հնարավորություն ունի անվճար ներբեռնել Vuy Aman stickers և Vuy Aman frame բացառիկ փաթեթները, որ ներառում են նորաձև աքսեսուարներ, սանրվածքներ, արձակուրդային շրջանակներ ու այլ նորաձև պարագաներ։

Ավելին, Capital Cities-ի ու Սիրուշոյի բոլոր երկրպագուները կարող են հետևել @SirushoOfficial-ին ու @CapitalCities-ին PicsArt-ում և ստեղծագործել իրենց սիրված արտիստների հետ միասին։

PicsArtում Vuy Amanի սթիքերներն ու շրջանակներն օգտագործելու համար պետք է՝

  1. Անվճար ներբեռնել iOS-ի, Android-ի կամ Windows-ի համար նախատեսված PicsArt հավելվածը
  2. Բացել հավելվածն ու սեղմել Store կոճակը
  3. Էկրանի վերևում գտնվող որոնման համար նախատեսված հատվածում փնտրել «Vuy Aman» բառակապակցությունը
  4. Սեղմել FREE գրառման վրա՝ ներբեռնելու փաթեթները
  5. Սեղմել USE հրահանգը, ընտրել լուսանկարը և սկսել խմբագրել այն։ Մի՛ մոռացեք կիսվել ձեր խմբագրված տարբերակներով PicsArt հավելվածում՝ օգտագործելով #VuyAman հեշթեգը։

Ամենաստեղծարար խմբագրված տարբերակների հեղինակները Սիրուշոյի ու Սեբուի կողմից անակնկալներ կստանան։

«Այս տարի մարտին PicsArt–ն ու Սիրուշոն համագործակցեցին՝ ներկայացնելու Սիրուշոյի ոճային սթիքերներն ու «Արմատ»-ից ոգեշնչված շրջանակների փաթեթները. հայկական տարազի դետալներն ու նախշերը հասանելի դարձան միլիոնավոր մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից: Այժմ արդեն կարող եք ներբեռնել «Vuy Aman» սթիքերների ու շրջանակների փաթեթները՝ շարունակելով ստեղծագործել»,- նշում են PicsArt-ում:

PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված և սոցիալական ցանց է։ Հավելվածն արդեն ունի 400 միլիոնից ավելի ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը միակ անվճար ֆոտոխմբագրման համար նախատեսված հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներով:

Ավելին, PicsArt-ի  տասը միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարների, ներառյալ՝ երկու միլիոնից ավելի ազատ օգտագործման սթիքերների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի կողմից ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը:

PicsArt-ը  հասանելի է 20 լեզուներով ամբողջ աշխարհում: Այն անվճար է iOS, Android և Windows հարթակների համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս