Բաժիններ՝

Apple-ի նոր հեղափոխական սմարթֆոնն iPhone 8-ը չէ

Apple-ի նոր սմարթֆոնի մասին շշուկները չեն դադարում:

Սպասվում էր, որ սեպտեմբերի 12-ին կներկայացվի նոր սմարթֆոնը, որը կկոչվի iPhone8, կունենա գրեթե առանց կաղապարների OLED էկրան, 3D տեսախցիկ: Բացի այս, պետք է ներկայացվեին նաև երկու սմարթֆոններ՝ iPhone7S և iPhone 7S Plus: Ինչպես հայտնում են ներքին աղբյուրները, նոր հեղափոխական սմարթֆոնը չի կոչվի iPhone8, այլ՝ iPhone Edition: Իսկ iPhone8 կկոչվեն iPhone 7S-ը և  iPhone 7S Plus-ը:

iPhone Edition-ում սպասվում են մի շարք նոր փոփոխություններ: Նշվում է, որ այն կտարբերվի մինչև այդ բոլորին հայտնի iPhone-ներից:

Սեպտեմբերի 12-ին ներկայացվող երեք սմարթֆոնները կունենան մարտկոցի անլար լիցքավորում, իսկ  iPhone 7S-ը և 7S Plus-ը կունենան ավելի որակյալ տեսախցիկ:

Կարդացեք նաև

Իհարկե, այս ամենը միայն շշուկներ են, սակայն ոչ ոք չէր լսել, օրինակ, «HomePod»-ի մասին, մինչև Apple-ը ներկայացրեց այն:

Շշուկները շարունակվում են, իսկ պատասխանները կտրվեն սեպտեմբերի 12-ին, երբ Apple-ը կներկայացնի իր նորությունները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս