![](/banners/BeFunky-design.jpg)
Հրապարակվել են iPhon 8-ի նոր գործառույթները
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904038.jpg)
Նոր iPhone-ում կարող են հայտնվել Siri ձայնային ասիստենտի կանչեր՝ պահելով արգելափակման կոճակը: Այս մասին իր Twitter-ում գրել է անկախ մշակող Գիլիերմո Ռեմբոն։
Ծրագրավորողի խոսքով՝ նոր գործառույթի մասին ինքն իմացել է HomePod միջադրման կոդն ուսումնասիրելուց հետո: Այս նորամուծությունը կապված է այն բանի հետ, որ iPhone 8-ում կբացակայի Home կոճակը, որի միջոցով էլ իրականացվում Է Siri-ի կանչը:
Օգոստոսի 31-ին Apple կորպորացիան սկսել է նորույթների շնորհանդեսի հրավերների առաքումը, որը կկայանա սեպտեմբերի 12-ին: Բացի iPhone 8-ից, մամուլի ասուլիսում, ենթադրաբար կներկայացնեն երկու այլ սմարթֆոններ՝ iPhone 7s-ը եւ 7s Plus-ը:
Բացի դրանից, պլանավորվում է LTE-մոդուլով Apple Watch նոր ժամացույցի, 4K եւ HDR պահիչով Apple TV-ի շնորհանդեսը: Նաեւ հանգամանորեն ներկայացվելու է iOS 11-ը: