Բաժիններ՝

Հայտնի են դարձել նոր iPhone-ի հանգուցային առանձնահատկությունները

iOS 11-ի նախառելիզային տարբերակում մշակողները նոր մանրամասներ են գտել iPhone-ի վերաբերյալ: Այդ մասին գրել է 9to5mac-ը: Դատելով ներկայացված տեղեկատվությունից՝ Apple-ը կներկայացնի երեք մոդելի սմարթֆոններ՝ Phone 8-ը, 8 Plus-ը եւ X-ը: Առաջին երկու սարքերը շատ չեն տարբերվի Phone 7-ից. դրանք կստանան նոր «երկաթ», ապակե կորպուս եւ անհաղորդալար լիցքավորում:

Երրորդ մոդելը՝ Phone X-ը, կունենա նոր դիզայն՝ 5,8-դյույմանոց անշրջանակ OLED-դիսփլեյով: Սմարթֆոնը կզրկվի մատնադրոշմների սքաների Home կոճակից, իսկ փոխարենը կստանա դեմքի սքաներ: Դրա օգնությամբ կարելի կլինի վճարումներ կատարել Apple Pay-ի միջոցով եւ արգելազերծել սարքը:

Բացի դրանից, հեռախոսը կունենա վեցմիջուկանոց Apple A11՝ մեծացված էներգաարդյունավետությամբ:

Օգոստոսի 31-ին Apple կորպորացիան սկսել է նորույթների շնորհանդեսի հրավերների առաքումը, որը կկայանա սեպտեմբերի 12-ին: Բացի iPhone 8-ից, մամուլի ասուլիսում, ենթադրաբար կներկայացնեն երկու այլ սմարթֆոններ՝ iPhone 7s-ը եւ 7s Plus-ը: Բացի դրանից, պլանավորվում է LTE-մոդուլով Apple Watch նոր ժամացույցի, 4K եւ HDR պահիչով Apple TV-ի շնորհանդեսը: Նաեւ հանգամանորեն ներկայացվելու է iOS 11-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս