Բաժիններ՝

Աշխատող iPhone 8-ը ցուցադրվել է տեսանյութում

Ցանցում հրապարակվել է աշխատող iPhone 8-ը ներկայացնող տեսանյութ: Հոլովակը զետեղված է Weibo չինական սոցցանցում, ինչպես նաեւ Streamable տեսահոսթինգում: Այն կարող էր տեսագրված լինել սմարթֆոնների արտադրության գործարանում: Տեսանյութում ցուցադրված է միացված iPhone՝ iOS-ի նոր տարբերակով: Նաեւ հոլովակի հեղինակը սմարթֆոնի վրա գործարկում է հավելվածը:

Reddit-ի օգտատերերի մեծամասնությունն այն կարծիքին է, որ տեսանյութը ֆեյք է, քանի որ նկարահանված է մութ վայրում:

Օգոստոսի 31-ին Apple կորպորացիան սկսել է նորույթների շնորհանդեսի հրավերների առաքումը, որը կկայանա սեպտեմբերի 12-ին: Բացի iPhone 8-ից, մամուլի ասուլիսում, ենթադրաբար կներկայացնեն երկու այլ սմարթֆոններ՝ iPhone 7s-ը եւ 7s Plus-ը: Բացի դրանից, պլանավորվում է LTE-մոդուլով Apple Watch նոր ժամացույցի, 4K եւ HDR պահիչով Apple TV-ի շնորհանդեսը: Նաեւ հանգամանորեն ներկայացվելու է iOS 11-ը:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս